Բրիտանական Մայնհեդ քաղաքում անցկացվող դարթսի առաջնությունը որոշ ժամանակով դադարեցվել է, քանի որ երկրպագուներն իրենց շարքերում հայտնաբերել են մի մարդու, ով շատ նման է եղել Հիսուս Քրիստոսին։
Նաթան Գրինդալը մի քանի հազար այլ երկրպագուների հետ դիտելիս է եղել դարթսի առաջնությունը, երբ երկրպագուներից մեկը նրան նմանեցրել է Հիսուսին, սկսել է վանկարկել. «Հիսուսը Հիսուսը»: Շուտով Գրինդալին նկատել են բոլոր երկրպագուներն ու սկսել միասին վանկարկել
Ոստիկանությունն ու անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել դուրս հրավիրել «Հիսուսին», որպեսզի կազմակերպիչները շարունակեն առաջնությունը։ Գրում է «168Ժամ»-ը:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: