Ֆրանսիայի առաջին տիկինների սեքս-սկանդալները
30.11.2012
Ինչպես հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը, Փարիզյան քաղցրավենիք» վերնագրով մի հոդված, որում հեղինակը մասնավորապես նշում է. «Ֆրանսիայի նախագահների կանանց շուրջ ծավալված սեքս-սկանդալները, ըստ ֆրանսիացիների, սերիալներից ավելի հետաքրքիր և ուշագրավ են»։Ֆրանսիայի բնակիչները սեքս-սկանդալները նմանեցնում են այնպիսի սերիալների հետ, որոնց սցենարն «ամբողջությամբ պարունակում է սեռական լարվածություն, անգամ քաղաքական կյանքը նմանեցնում են «Միակ ճանապարհը դեպի Եսսեքս» պատմությանը»։
«Ըստ ֆրանսիացիների՝ Բրունի-Սարկոզի սիրավեպը փոթորիկ էր, որ ներխուժեց բոլորի կյանք, սակայն դա ընդամենը սկիզբն էր։
Զվարճանքները շարունակեց նախագահ Օլանդը։ Վալերի Թրեյլվելերը, ով դադարեցրեց իր քաղաքական կարիերան հանուն սիրո, մեղադրում է նախագահ Օլանդին և այլ քաղաքական գործիչների»,-ասել է հեղինակը։
Ըստ Բրունիի՝ «կինը, երբ ամուսնանում է, պետք է հրաժարվի իր քաղաքական գործունեությունից։ Ըստ Բրունիի ու նախագահ Օլանդի տիկնոջ՝ «կյանքը նրանց նման դերերում հանդես գալու հնարավորություն է տվել։ Ինչքան երկար նմանատիպ կանայք «ղեկավարեն» երկիրը, այնքան կշարունակվի սեքսուալ ահաբեկչությունը»:
slaq.am Դիտվել է 2650 անգամ
|