Ջեքի Չանն այլևս չի նկարահանվի
24.11.2012
Միլիոնավոր տղամարդկանց կուռք և կանանց սիրելի Ջեքի Չանը որոշել է հեռանալ կինոյից, գրում է korrespondent.net-ը:
Դերասանը պատրաստվում է զբաղվել բարեգործությամբ: Նա մտադիր է առաջին հերթին աճուրդով վաճառել է իր Bentley մեքենան և գումարը նվիրաբերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Չանը ֆիլմերում սկսել է նկարահանվել 12 տարեկանից սկսած: Իր կարիերայի ողջ ընթացքում նա ոչ մի անգամ չարագործի դեր չի խաղացել: Դերասանի խոսքերով' դա իր բնույթին դեմ է, և ոչ մի հոնորար չի կարող իրեն ստիպել չարագործ դառնալ թեկուզև ֆիլմում:
Slaq.am Դիտվել է 2335 անգամ
|