Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

8 սիրագորով կանայք. նրանց համախմբում է «մի բան»

24.11.2012

Նոյեմբերի 26-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «8 սիրագորով կանայք» երաժշտական տրագիկոմեդիայի պրեմիերան: Բերմադրությունը հետաքրքիր է արդեն իսկ այնքանով, որ երկու կին բեմադրիչների աշխատանք է եւ ներկայացնում է 8 տարբեր բնավորություններով կանանց, որոնց կմարմնավորեն երիտասարդ դերասանուհիներ Հռիփսիմե Սարգսյանցը, Արփինե Իսրայելյանը, Լիանա Վարդանյանը, Անի Գալստյանը, Մարիամ Սարյանը, Անի Միրզախանյանը, Աննա Ավետիսյանը, Շողեր Սմբատյանը:

Խոսելով դերասանուհիների ընտրության մասին' բեմադրության համահեղինակ Անի Միրզախանյանը LN-ի հետ զրույցում նշեց, որ հաշվի են առնվել նրանց շնորհներն ու արտաքին տվյալները, իսկ մյուս հեղինակը՝ Անի Մկրտչյանը, հավելեց, որ ստեղծված կերպարները մեկը մյուսից գունավոր ու հետաքրքիր են:


Բեմադրությունն արվել է ֆրանսիացի գրող Ռոբեր Տոմայի ստեղծագործություններից մեկի հիման վրա: Պահպանվել է Ռոբեր Տոմայի ստղծագործական ժանրը, այն է' ոչ մի ժանր չկա: Անի Մկրտչյանը հավաստում է, որ թեև բեմադրությունն ըստ էության տրագիկոմեդիա է, բայց պարունակում է նաև դետեկտիվ տարրեր, և դժվար է այն որևէ առանձին ժանրի տակ տեղավորելը:
Անի Մկրտչյանը մեզ հետ զրույցում մի փոքր բացեց չակերտները'իհարկե գլխավորը թողնելով ներկայացման օրվան. «Կանանց այս ընտանիքում անընդհատ խառնաշփոթ է ու կատարվում են ամենաանհավանական դեպքեր: Կանայք 8-ն են ճիշտ այնպես, ինչպես է նաև Ռոբեր Տոմայի գործում: Նրանք են տատիկը, մայրը, երկու դուստրերը, մորաքույրն ու աղախինները»:
Հարցին, թե արդյոք չեն լինելու տղամարդկանց կերպարներ, Անի Միրզախանյանը պատասխանեց. «Կարծում եմ' առանց տղամարդու 8 կնոջ կյանքն այնքան էլ հետաքրքիր չէր լինի»:


Դերասանուհիներից Արփինե Իսրայելյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրեն է բաժին հասել ներկայացվող ընտանիքի մեծ աղջկա դերը: «Այս կերպարը տարբերվում է բոլոր' նախկինում մարմնավորածս կերպարներից: Նրա մեջ առանձնահատուկ մի բան կա: Առհասարակ, ներկայացման 8 կանայք 8 ծայրահեղ տարբեր բնավորություններ են, որոնց սակայն մի բան է համախմբում», - ասաց Արփինե Իսրայելյանը՝ հարցական թողնելով այն «մի բանը», որ համախմբում է բոլորին:
Մնում է միայն սպասել ներկայացաման օրվան ու գնահատել կատարված աշխատանքը:

Լարա Առաքելյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 3587 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster