Լոնդոնում կտեղադրվի Էմի Ուայնհաուսի արձանը
22.11.2012
Լոնդոնում, այն տան մոտակայքում, որտեղ ապրել և մահացել է բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսը, տեղադրվելու է նրա բրոնզե արձանը:
Երգչուհու հայրն ասել է, որ հուշարձանի բացումը տեղի է ունենալու Էմիյի 31-րդ ծննդյան օրը՝ 2014 թվականի սեպտեմբերի 14-ին, և կուղեկցվի համերգով: Սակայն չի նշել այն աստղերի անուններն, ովքեր մասնակցելու են համերգին:
Երգչուհւ հայրը նաև ասել է, որ համերգն անցկացվելու է Live Aid բարեգործական միջոցառման ֆորմատով, իսկ ելույթ ունեցողներից յուրաքանչյուրը կկատարի երկու երգ:
Այս մասին է հայտնում BBC-ն:
maxinfo.am Դիտվել է 2150 անգամ
|