Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը
20.11.2012
Մի քանի ժամ առաջ՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող, հայտնի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը:
Դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով: Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով էր գնացել հիվանդանոց՝ ունենալով ցավի նոպաներ լեղապարկի շրջանում:
168.am Դիտվել է 4053 անգամ
|