Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջողությանը խանգարող 5 կարծրատիպեր

14.11.2012

Մենք հաճախ ենք նախանձում հաջողակ մարդկանց և ձգտում նմանվել նրանց:  Իսկ ամենից հաճախ դա չի ստացվում, քանի որ մեզ հետ են  բավականին մեծ տարածում ունեցող կարծրատիպեր, որոնք չեն թողնում հաջողությունը ձգել դեպի մեզ:

 LN-ը ձեզ է ներկայացնում  ամենատարածված կարծրատիպերը, որոնք խանգարում են մեզ հաջողության հասնելու ճանապարհին:

Հաջողության հասնելու համար պետք է բնությունից հատուկ շնորհներով օժտված լինել:

Ամենևին այդպես չէ: Իհարկե, որպեսզի բանաստեղծ, նկարիչ կամ երաժիշտ լինես, հարկավոր են հատուկ ընդունակություններ: Պարադոքսն այն է, որ բոլոր մարդիկ ունեն շնորհներ, բայց ոչ բոլորն են զարգացնում այն: Երբեմն հաջողության հասնելու համար բավական են միայն նպատակասլացությունն ու աշխատասիրությունը: Զարգացրեք այն, ինչ կա ձեր մեջ, փորձեք ձեր ուժերը տարբեր ոլորտներում: Եվ ամենայն հավանականությամբ կգտնեք այն,ինչը Ձեզ մոտ ամենից լավ է ստացվում:

Հաջողակ մարդիկ ի սկզբանե լավ պայմաններում են գտնվում

Իհարկե, լինում են կանայք, ում պատրաստի բիզնես են նվիրում իրենց տղամարդիկ, լինում են միլիոնատերների երեխաներ, հայտնի մարդկանց բարեկամներ, որոնց ամեն քայլափոխի օգնում են: Բայց պատմության մեջ միշտ էլ գերակշռել են այն մարդիկ, ովքեր չտեսնված հաջողության են հասել` սկսելով զրոյից, լինելով ամենաանբարենպաստ պայմաններում: Այնպես որ, հարցը միայն պայմանները չեն, այլ թե ինչպես եք կարողանում օգտվել դրանցից:

Արդար ճանապարհով ոչնչի չես հասնի

Ինչքան հաճախ ենք լսում պատմություններ, թե ինչպես խարդախ ճանապարհով հարստություն դիզվեց, պաշտոն վերցվեց և այդպես շարունակ:  Դա միշտ էլ լինելու է, դուք միշտ լսելու ենք այն մասին, թե ինչպես անարդարը դարձավ հաջողակ, հարուստ և այլն: Բայց, քիչ չեն նաև այն դեպքերը, երբ արդար ճանապարհով մարդ կարողանում է իր առաջ դռներ բացել: Դրա համար անհրաժեշտ է նախևառաջ հավատ ու ցանկություն:  Եթե դուք չեք կարողանում գումար աշխատել, ապա ինչ-որ մեկից այն ստանալու դեպքում էլ դուք չեք կարող այն պահել…

Հաջողությունը կախված է արտաքին տվյալներից

Այո, կան ոլորտներ, որտեղ մեծ է արտաքին տվյալների դերը: Դա վերաբերում է շոուբիզնեսին, մոդելների աշխատանքին, հաղորդավարի և այլն: Սակայն մեծամասնությամբ առաջին պլանում են դրվում աշխատասիրությունը, խելքը, կարողությունները և այլն:  Անիմաստ է մտածել, թե եթե ձեր հասակը բավականաչափ երկար չէ, դուք չունեք իդեալական կազմվածք, ապա աշխատանք գտնելը ձեզ համար քաոս է լինելու: Դուք կարող եք ներկայանալ բարձրակրունկներով կամ գեղեցիկ հագնված, բայց իմացության պակասը ոչ մի կերպ չեք կոծկի: Այնպես որ, հաջողությունը բացի արտաքին տվյալներից շատ ավելի կարևոր բաների վրա է հիմնվում:

Մարդիկ հաջողակ են դառնում պատահականության սկզբունքով

Անհաջողակը կարող է արդարանալ, թե իրեն ընդամենը մեկ միավոր էր պակասում բուհ ընդունվելու համար, կամ որ իր հարազատներից մեկը հիվանդ է, կամ այդ օրը տրամադրություն չուներ և այդպես շարունակ:  Բայց մյուս մարդկանց այս հանգամանքները չեն խանգարում կրթություն ստանալ, կարիերա ստեղծել:   Եթե ձեզ մերժել են աշխատանքի վերցնել, գտեք այլ կազմակերպություն, դիմեք բոլոր այն հաստատություններին, որտեղ գոնե 0.1 տոկոս հնարավորություն կա ընդունվելու աշխատանքի: Եթե չեք ընդունվել բուհ, ապա մի շտապեք հուսահատվել, եթե ուզում եք կրթվել, ապա հաստատ կգտնվի մեկ այլ ուսումնական հաստատություն:

Անհաջողակի և հաջողակի տարբերությունն այն է, որ առաջինը պատահական է համարում իր նվաճումները, իսկ երկրորդը` սայթաքումները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4242 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 873 անգամ
29.04.2024
Դիտվել է 760 անգամ
30.04.2024
Դիտվել է 297 անգամ
03.05.2024
Դիտվել է 170 անգամ
04.05.2024
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster