Նատալի Պորտմանը կդառնա ԱՄՆ առաջին տիկին
05.11.2012
«Fox Searchlight» կինոստուդիան Նատալի Պորտմանին առաջարկել է գլխավոր դերակատարում «Ջեկի» ֆիլմում ։
Ըստ սյուժեի՝ դերասանուհին կմարմնավորի Ջեկի Քենեդիին՝ ԱՄՆ նախկին առաջին տիկնոջը: Ֆիլմը կպատմի 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո ընկած ժամանակաշրջանի մասին, և իրադարձությունները կծավալվեն Ջեկիի շուրջը:
Հայտնի է, որ Նատալիի ներկայությունն այս դրամայում կախված է նրանից, թե ով կզբաղեցնի ռեժիսորի աթոռը:
1in.am Դիտվել է 2636 անգամ
|