Գուրչենկոյի ուրվականը վախեցնում է հարևաններին
29.10.2012
Տրյոխպրուդնի նրբանցքում գտնվող երեքսենյականոց բնակարանը Գուրչենկոն իր ամրոցն էր համարում: Մի հարցազրույցում նա խոստովանել է, որ միայն տանն է կարողանում հանգստանալ ու կտրվել աշխարհիկ հոգսերից: Նրա մահից հետո, բնակարանը ժառանգեց ամուսինը' Սերգեյ Սենինը, որն իսկույն էլ սկսեց վերանորոգել այն:
Գրեթե նույն ժամանակ էլ, սարսափազդու պարբերությամբ տարօրիակ բաներ սկսեցին կատարվել: Հարևանները վստահեցնում են, որ պարբերաբար տեսնում են նրան մուտքում: Անցած շաբաթ նույնիսկ հաջողվել է լուսանկարել դերասանուհու ուրվականն ու տեղադրել համացանցում: Լուսանկարում պարզորոշ երևում է դերասանուհու դեմքը:
Հարևանուհին ասում է, որ վերջին շրջանում իսկապես էլ տարօրնակ բաներ են կատարվում: Ամուսինը հազվադեպ է հայտնվում այնտեղ ու երկար չի մնում: Ընդ որում, հարևանները պարբերաբար բնակարանից ձայներ ու հնչյուններ են լսում: Հարևաններն ասում են, որ բնակարանում հանկարծ լույսն է վառվում կամ էլ վարագույրների դիրքն է փոխվում:
“Լյուսյան իր բնակարանը չի կարողանում թողնել,-հոգոցով ասում են հարևանները,- կարծում ենք, որ նա մտահոգ է բնակարանի ճակատագրով, դրա համար էլ պարբերաբար գալիս է; Իհարկե սարսափելի է, սակայն մենք գիտենք, որ Լյուսյան մեզ վատ բան չի անի: Նա այնքան բարի էր ու անկեղծ, նրա նմաններին դժվար է գտնել: Դրա համար մտածում ենք' թող գա ու ստուգի, եթե կամենում է”:
Մոգերն ասում են, որ եթե մարդիկ տեսնում են հաջողակ մեկի ուրվականը, կնշանակի նա հանդերձյալ կյանքում հանգիստ չունի: Գուցե նա այս կյանքում դեռևս չլուծված հարցեր ունի: Իսկ ոմանք էլ կարծում են, որ դերասանուհուն անհանգստացնում է տան վիճակը, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ ստուգում է վերանորոգման արդյունքը: Իսկ երբ նա հասկանա, որ ամեն ինչ կարգին է' հոգին կխաղաղվի: Իսկ նրա հարազատներնի խորհուրդ է տրվում' հաճախ հիշել նրան ու աղոթել նրա հոգու հանգստության համար:
ankakh.com Դիտվել է 2305 անգամ
|