Սուպերմոդելը ծննդյան օրվա առթիվ դղյակ է նվիրել սիրելիին
29.10.2012
Ի հեճուկս ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը, թե սուպերմոդել Նաոմի Քեմփբլը բաժանվել իր սիրեցյալից՝ ռուս օլիգարխ Վլադիսլավ Դորոնինից, մոդելը իր սիրեցյալի համար Ջայպուրում դղյակ է վարձակալել: Վլադիմիրի ծննդյան տարեդարձին նվիրված տոնակատարությունը 4 օր կտևի ։ Միջազգային ԶԼՄ-ների հաղորդմամբ սուպերմոդելը դղյակ-հյուրանոցի նախագահական լյուքս համարն է վերցրել՝ ավելի քան 12 հազար դոլար օրավարձով: Ինչպես վստահեցնում են աղբյուրները, Նաոմին ողջ շենքն է վարձակալել: Օլիգարխի ծննդյան օրը նոյեմբերի 7-ին է, սակայն միջոցառումը կսկսվի նոյեմբերի 4-ին:
42-ամյա Նաոմին դղյակի վարձակալման համար օգտվել է տուրիստական գործակալության ծառայություններից։ Նա անգամ օգնել է, որ իրենց մի քանի ընկերներն արագ մուտքի արտոնագիր ստանան' տոնակատարությանը մասնակցելու համար:
Դարոնինի ծննդյան տոնին մասնակցելու են Ջենիֆեր Լոպեսը, Ռոման Աբրամովիչը Դոնաթելա Վերսաչեն, Քեյթ Մոսը, Ջորջիո Արմանին, այլք:
slaq.am Դիտվել է 2461 անգամ
|