Ամենաթանկ սուրճը պատրաստվում է փղի արտաթորանքից
24.10.2012
Աշխարհի ամենաթանկ սուրճը պատրաստում են Թաիլանդում: Այդ սուրճի մեկ գավաթն արժե 55 դոլար: Հատուկ համով ըմպելիքը հատուկ տեխնոլոգիայով է մշակվում: Այն պատրաստվում է Թաիլանդում ապրող փղերի կերած ու մարսած հատիկներից: Փղերի արտաթորանքից առանձնացնում են սուրճի հատիկները, մաքրում ու լվանում դրանք և մշակում: Արդյունքում այդ սուրճը ստանում է ծաղկաշոկոլադային և կաթի նուրբ համ: Նման սուրճի մեկ կգ արժե 1100 դոլար: Ներկայում վաճառք է գնացել ընդամենը 50 կգ սուրճ, որից ստացված եկամտի 8%-ը ծառայելու է կենդանիների խնամքի ֆինանսավորմանը: Սա իհարկե առաջին դեպքը չէ, որ սուրճ են պատրաստաում արտաթորանքից: Մինչ այս, համադամասերներին էր առաջարկվել եղջերուների ու չղջիկների արտաթորանքից պատրաստված սուրճ:
Արժե նշել, որ սուրճի օգուտների վերաբերյալ վիաճաբանությունները շարունակվում են: Ամերիկացիներին հաջողվել է ապացուցել, որ սուրճով կարելի է նվազեցնել Պարկինսոնի հիվանդության հավանականությունը, սակայն, առավոտյան սուրճն ավելորդ քաշի պատճառ կարող է դառնալ: Իսկ թե ինչպես է առողջության վրա անդրադառնալու փղային սուրճը' դեռևս անհայտ է:
ankakh.com Դիտվել է 2441 անգամ
|