Նորաթուխ մայրիկ Ադելին սպառնում և վիրավորում են
22.10.2012
Որդի ունենալուց հետո Ադելը դարձել է ինտերնետային վատ մեկնաբանությունների թիրախ: Twitter-ի մի քանի օգտատերեր զզվելի և վիրավորական նամակներ են գրել այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ լույս աշխարհ է եկել Ադելի որդին: Ամենավիրավորական նամակը եկել է Վանեսսա Բիբեր անվամբ օգտատիրոջ կողմից, ով գրել է. «Օ՜, Ադելը որդի է ունեցել: Նա գեր ու հաշմանդա՞մ է: Սպանեք նրան»:
Մեկ այլ օգտատեր գրել է. «Ես կգնամ Մեծ Բրիտանիա տեսնելու նրան, - և ավելացրել, - ես կսպանեմ նրա երեխային»:
Ադելը առաջին աստղը չէ, ով դառնում է ինտերնետային մեկնաբանությունների թիրախ, լողորդ Թոմ Դալեյը դիմել էր ոստիկանության օգնությանը այն բանից հետո, երբ Twitter-ի օգտատերերից մեկը գրել էր, որ նրա մահացած հայրը կհիասթափվեր Լոնդոն 2012-ի իր ելույթից:
slaq.am Դիտվել է 2650 անգամ
|