Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Նատալյա Վոդյանովա. աշխարհահռչակ մոդելի կյանքի կանոնները

20.10.2012

Աշխարհահռչակ ռուս մոդել, «Գեղեցկություն հանուն բարության» ակցիայի դեմք և երիտասարդ մայր Նատալյան հասցնում է մտածել և  իր, և ուրիշների երեխաների մասին: Մտածելը Նատալյայի դեպքում  հաճախ գործելն է: 

 

 

 

 

 

Եթե հավատանք Glamour ամսագրին,  Նատալյայի հետ մեկ հանդիպումն անգամ կարող է փոխել մարդուն դեպի լավը, մղել բարի գործերի: Մի առիթով մոդելը լրատվամիջոցների հետ կիսվել է իր կյանքի կանոններով:

Յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևորը մարդն է: Դպրոցում ռուս գրականության ուսուցչուհիս առանձնահատուկ վերաբերմունք ուներ իմ նկատմամբ: Իսկ ես հակառակի պես միշտ վերջին  սեղանին էի նստում, բաց էի թողնում դասերը: Բայց նա ինձ նկատել էր և անդադար աշխատում էր հետս: Դասերից հետո լրացուցիչ պարապում էր, որպեսզի ես մրցույթների մասնակցեմ:

Լավագույն խորհուրդը, որ ինձ տվել են կյանքում` սովորել ասել «ոչ» և միաժամանակ մնալ պոզիտիվ անձնավորություն: Սա այնքան էլ հեշտ չէ, չէ որ բառն ինքնին բացասական է: Սակայն պետք է հասկանալ, որ ինչ-որ բան բացասելով, հերքելով, դուք նոր բանի ծնունդ եք տալիս: Սա միակ միջոցն է, որ կարգավորում է իմ կյանքը:

Ամեն ինչ համեմատության մեջ է պարզվում: Ես դժվար մանկություն եմ ունեցել: Բայց երբ ես կարդացի Անդերսենի «Լուցկիներով աղջիկը», լաց եղա: Ես հասկացա, որ նա 100 անգամ ավելի վատ վիճակում է, քան ես: Ամեն դեպքում ես ունեի տաք տուն, մայրական սեր, տատիկներ ու պապիկներ:

Ինձ հաճախ են հարցնում` փոխվե՞լ եմ արդյոք վերջին տարիներին: Ոչ, ներքուստ ես նույնն եմ, ինչ միշտ: Ես միայն ազատվել եմ ավելորդ ծանրությունից: Եվ ես հիմա ավելի «ԵՍ» եմ, քան առաջ: Ես բազմաթիվ անպետք շերտեր էի ինձ վրա կրում, ինչպես ասենք կաղամբի դեպքում է: Հետզհետե ես ազատվեցի նրանցից, բայց դեռ էլի աշխատելու տեղ ունեմ:

Մինչև գիտակցական տարիքը, երեխան մեկ Աստված ունի` ծնողներ: Եվ եթե նա կորցնում է նրանցից մեկին, զգացումը, որ Աստված կա, շատ արագ վերանում է:

Պոզիտիվը պետք է ներքինից գա, այլ ոչ թե ամենուրեք լինի: Երբեմն բավական է միայն միջավայրի փոփոխությունը: Իմ դեպքում գործեց հենց այս տարբերակը: Փարիզում իմ կողքին հայտնվեցին մարդիկ, որոնք ասում էին՝ «Ժպտա, ոչ-ոք չի ուզում քեզ նեղացնել», «Ժպտա, քո շուրջ ամեն ինչ բնական է,իրական», «Ժպտա, սա իսկապես իրականություն է: Ոչ ոք քեզնից չի խլի այն, ինչ քոնն է»: Եվ ես հավատացի նրանց:

Ես մայր եմ, և իմ խնդիրն է խոսել երեխաների հետ, սովորեցնել նրանց ճանաչել սահմանները: Եվ սովորեցնել, որ յուրաքանչյուր արարք ունենում է իր հետևանքը:

Միայն գլոբալ նպատակներ դրեք Ձեր առջև: Պլանավորեք միայն մեծ ծրագրեր: Ես ապրում եմ միայն մեծ հույսերով, նպատակներով: Հիմա ես մի ծրագրի վրա եմ աշխատում, որը նպատակ ունի բոլոր հաշմանդամ երեխաներին ապահովել ընտանիքով: Անիրատեսակա՞ն է: Ոչ, դա իմ մեծ նպատակն ու երազանքն է: Քանի դեռ ուժ ունեմ, ես կաշխատեմ ամեն կերպ իրականացնել այն: 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2572 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 594 անգամ
15.05.2024
Դիտվել է 145 անգամ
17.05.2024
Դիտվել է 57 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster