ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի ոստիկանության սերժանտ Սթեյսի Սուրոյի մերկ լուսանկարները սեքս սկանդալի պատճառ են դարձել և ոչ միայն, հայտնում է NY Daily News-ը:
42-ամյա կին ոստիկանին նաև աշխատանքից են ազատել՝ անհարիր լուսանկարների պատճառով: Սուրոյի լուսանկարները հայտնվել էին մոդելների կայքում՝ ModelMayhem.com-ում: Նրա գործընկերները հայտնել են, որ չէին պատկերացնի, թե իրենց գործընկերուհին այդքան տարօրինակ հոբբի ունի:
Միայնակ մայր Սթեյսին, ում քաղաքում սովոր էին տեսնել միայն ոստիկանական համազգեստով, կայքում հայտնվել էր Տեսորո կեղծանունով՝ ներկայանալով «մոդելային բիզնեսի վետերան»:
Նրան աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ նա օրենքով ընդունված կարգով չի հայտնել իր լրացուցիչ եկամտի մասին, որը հավանաբար ունեցել է մոդելային բիզնեսից:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: