Հայաստանը լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում Օսկարի է ներկայացրել է ռեժիսոր Նատալի Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը, հաղորդում է screendaily.com-ը:
Ֆիլմը պատմում է ղարաբաղյան կռվի հետեւանքների մասին: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայաստանի անկախացումից 20 տարի անց: Երիտասարդ ռուս կինը ցանկանում է այցելել հոր գերեզմանին, որպեսզի կեչի տնկի: Սակայն ֆիլմի ընթացքում պարզվում է, որ գերեզմանը սահմանի մյուս կողմում է մնացել:
Ֆիլմի պրոդյուսերը եւ գլխավոր դերակատարներից մեկը Միքայել Պողոսյանն է:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: