Առաջին անգամ ԱՄՆ-ում հայուհի է ընտրվել բուհի ռեկտոր
25.09.2012
Սեպտեմբերի 28-ին կկայանա Հարավային Կոնեկտիկուտի Պետական համալսարանի նոր ռեկտորի (ամերիկյան ձևակերպմամբ՝ նախագահ) երդմնակալության արարողությունը: Ինչպես հայտնում է Courant-ը, այս հաստատության 11-րդ և ԱՄՆ-ի պատմության մեջ բուհի առաջին հայուհի ռեկտորն է դարձել Մարի Ա. Փափազյանը:
Նոր նշանակումը կնշվի ուսումնական հաստատության հարկի տակ անցկացվելիք հայ արվեստի ցուցահանդեսով, որի համադրողն է ամերիկահայ հայտնի հավաքորդ և մեկենաս Վիկի Շողակ Հովհաննիսյանը: Կներկայացվեն Հայաստանից 13 արվեստագետների գեղանկարներ ու քանդակներ:
Նա գիտությունների թեկնածու է, անգլիական գրականության մասնագետ: Նախքան այս պաշտոնը ստանձնելը, Մարի Ա. Փափազյանը եղել է Նյու Յորքի համալսարանի Լեհմանի քոլեջի փոխնախագահը: 16-17-րդ դարերի նշանավոր անգլիացի պոետ ու երգիծաբան Ջոն Դոնին նվիրված գրքի հեղինակ է:
tert.am Դիտվել է 2264 անգամ
|