Հայտնի իռլանդացի կատարող, երաժիշտ Քրիս դե Բուրգի 28-ամյա դուստր Ռոզաննա Դեվիսոնը, որը 2003 թվականին արժանացել է «Միսս աշխարհ» տիտղոսին մերկ հայտնվել է Playboy ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկին:
Ամսագրի գերմանական տարբերակում հրապարակվել են գեղեցկուհու բազմաթիվ կիսամերկ լուսանկարներ և նրան նվիրված հոդված: Այս մասին գրում է NEWSru Israel-ը:
Ֆոտոսեսիան անցկացվել է Մավրիկիոսում: Լուսանկարներում աղջիկը երևում է ծովի ֆոնին և ավազին պառկած:
Այդ ոլորտի մասնագետների կարծիքով՝ եթե Playboy Germany-ի հոկտեմբերյան համարի թողարկումը բարեհաջող լինի, ապա հնարավոր է Ռոզաննային հրավիրեն նկարվելու ամերիկյան Playboy-ի սուրբծննդյան համարի շապիկին:
Գեղեցկության թագուհու հոնորարի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Գերմանական մամուլի տեղեկություններով՝ նրան վճարել են 6 զրոներով գումար:
Շշուկներն այն մասին, որ Դեվիսոնը կզարդարի Playboy-ի շապիկը, հայտնվել էր դեռևս այս տարվա գարնանը, սակայն ձգձգվող բանակցություների պատճառով նկարահանումները հետաձգվել էին:
Նշենք, որ Ռոզաննան այլևս ոչ մի պարտավորություն չունի գեղեցկության մրցույթի կազմակերպիչների առջև, չնայած նա երբևէ նման բաներից չի վախեցել: 18 տարեկանում, «Միսս-Իռլանդիա 2003» մրցույթից ամիսներ առաջ նա մասնակցել է էրոտիկ նորաձևության շոուի: Դա նրան չխանգարեց հաղթելու տեղի գեղեցկության մրցույթում:
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: