Երգչուհի Լուսինան այսօր ամուսնանում է
15.09.2012
Slaq.am-ի տեղեկություններով' այսօր' սեպտեմբերի 15-ին, տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր, երգչուհի Լուսինայի հարսանիքը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, իսկ քավորկինը, բնականաբար, երգչուհի Սիրուշոն:
Իսկ հարսանեկան արարողությունը տեղի կունենա «Օջախ» ռեստորանային համալիրում: Դիտվել է 11738 անգամ
|