Գաղտնիք չէ, որ հագուստի խանութների մի մասը մոլորեցնում է սպառողներին՝ զեղչերի մասին կեղծ տվյալներ փակցնելով ցուցափեղկերին: 50-70% զեղչերի մասին հայտարարությունները բազմաթիվ են, սակայն այդ զեղչերը միշտ չէ, որ իրականությանը համապատասխանում են:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թեժ գծի (010 54-40-04 ) միջոցով բազմիցս դժգոհություններ է ստացել սպառողներից՝ հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունների զեղչային քաղաքականության վերաբերյալ: Ստուգել հատարարված եւ իրական զեղչերի շեղումներն այնքան էլ հեշտ չէ, քանի որ զգալի կադրային ու ֆինանսական ռեսուրս է պահանջում: Սակայն, մոտ 2 ամիս առաջ ուսումնասիրություն է սկսվել հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող առավել հայտնի եւ խոշոր խանութներում:
ՏՄՊՊՀ դիտարկումներով խախտում է արձանագրվել «Մանգո» խանութների ցանցում: Վերոնշյալ խանութի ցուցափեղկին նշված է եղել «50 % զեղչ՝ ամբողջ տեսականու համար», սակայն ստուգման եւ հսկիչ գնման միջոցով պարզվել է, որ 50 % զեղչը վերաբերում է միայն ապրանքատեսականու մի մասին: Ակնհայտ է, որ նման մեթոդով տնտեսվարողը փորձում է մոլորեցնել սպառողին: Համաձայն օրենքի՝ ապրանքի իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում: Անցյալ տարի ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների պայմաններում՝ նախատեսվում է տուգանք նախորդ տարվա հասույթի մինչեւ 1%-ի չափով: Հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 14-ին որոշում կայացրեց տուիգանել «Մանգո» խանութների ցանցին, սակայն տուգանքի չափի մասին վերջնական որոշում կկայացնի հասույթի չափը ճշտելուց հետո:
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները այս ոլորտում շարունակվում են եւ նոր բացահայտումների դեպքում դրանք եւս կներկայացնի հանրությանը, իսկ սպառողներին մոլորեցնողները կենթարկվեն խիստ պատժամիրջոցների:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: