31-ամյա Գառնիկ Գասպարյանն ու 32-ամյա Ռոմիկ Մինասյանը, Երեւանյան Լճի մոտ ներկայանալով որպես ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, երեք մարմնավաճառուհիների են առեւանգել` նրանց հետ անվճար զվարճանալու նպատակով: NEWS.am-ը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
Նախկինում 6 անգամ դատված 31-ամյա Գառնիկ Գասպարյանին եւ 32-ամյա Ռոմիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախնական համաձայնության գալով, Երեւանի Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում մարմնավաճառությամբ զբաղվող Լիկային եւ Քրիստինային ներկայանալով որպես ազգային անվտանգության աշխատակիցներ եւ մարմնավաճառուհիներին իրավապահ մարմին բերման ենթարկելու պատրվակով առեւանգել են եւ տարել Երեւան-Աշտարակ խճուղու վրա գտնվող «Ոսկեպար» հյուրանոց: Ավելին` հաջորդ օրը նույն եղանակով, նույն տեղից առեւանգել եւ «Ոսկեպար» հյուրանոց են տարել նաեւ մարմնավաճառ Լանային, որտեղ էլ բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Քրեական պատասխանատվության ենթարկվելու պահին նրանք չեն ընդունել մեղադրանքը` շահարկելով առեւանգված աղջիկների մարմնավաճառ լինելու հանգամանքը: Նաեւ պնդել են, թե ոստիկաններն են իրենց գրպանը գցել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վկայականները: Սակայն նախաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք գնացել են Երեւանյան լիճ` նախապես մշակված ծրագրով` վկայականով աղջիկներին վախեցնելու եւ նրանց իբր բերման ենթարկելու պատրվակով ու որեւէ օբյեկտում անվճար շահագործելու համար:
Հյուրանոցում աղջիկներից մեկն արագ կողմնորոշվել է, որ առեւանգողները ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ չեն եւ փախել է հյուրանոցից: Երիտասարդները, հասկանալով, որ նա դիմել է փախուստի, զանգահարել են նրան եւ սպառնացել, որ եթե չվերադառնա, ընկերուհուն կսպանեն: Այդ պահին պատանդի կարգավիճակում հյտնված ընկերուհին առաջարկել է վերադառնալ Երեւանյան լիճ եւ մեկ այլ մարմնավաճառուհու վերցնել: Տղաները համաձայնել են, իսկ փախուստի դիմած աղջիկն այդ ընթացքում ոստիկանությանը հայտնում է եղելությունը: Գլխի ընկնելով կատարվածի մասին` տղաները աղջկան թողել են տաքսու մեջ եւ հեռացել, բայց ավելի ուշ բերման են ենթարկվել ոստիկանության կողմից: Ներկա պահին նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հաջորդ դատական քննությունը նշանակվել է սեպտեմբերի 14-ին:
Հ.Գ Տուժողների եւ մեղադրյալների անուն-ազգանունները փոխված են ներկայացված:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: