Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

«Երեք շոկոլադ»

13.02.2012

Ցանկացած լեդիի համար դիետան խախտվում է հենց այն պահին, երբ նա տեսնում է շոկոլադ: Շոկոլադը երջանկություն է, իսկ երեք շոկոլադը' եռակի երջանկություն: Ուրեմն, սիրելի լեդիներ, մի կողմ ենք դնում դիետաներն ու առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով' եթե շատ շոկոլադ ես ուտում, չի նշանակում, որ կգիրանաս, հակառակը' նշանակում է, որ անչափ քաղցր կլինես:
«Երեք շոկոլադ» տորթը պատրաստելու համար անհրաժեշտ է`

200 գ կաթնային շոկոլադ
200 գ դառը շոկոլադ
200 գ սպիտակ շոկոլադ
1 կտոր դոնդող
6 ձվի դեղնուց
60 գ կարագ
450 մլ սերուցք
150 գ  թխվածքաբլիթ
20 գ  ընկույզ
20 գ  կակաո
20 մլ կոնյակ

Թխվածքաբլիթներն անցկացնում ենք խոշոր քերիչով: Ավելացնում ենք կտրտած ընկույզները, կոնյակը, կակաոն եւ խառնում ենք: Ֆորմայի մեջ կարագ ենք քսում, թխվածքաբլիթներից ստացված զանգվածը հավասարաչափ տարածում ենք:

Կարող ենք անցնել շոկոլադե շերտերի պատրաստմանը: Ամեն մի շերտի համար մեզ անհրաժեշտ է 200 գր շոկոլադ, 2 ձվի դեղնուց, 20 գ կարագ, 150 մլ սերուցք, դոնդողի 1/3-րդ մաս: Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը, ավելանում ենք ձվի դեղնուցները, կարագը, նաև թրջած դոնդողը: Խառնում ենք: Թեթևակի սառեցնում ենք, ապա զանգվածին ավելացնում նաև հարած սերուցքը (այս գործողությունը կատարում ենք երեք անգամ' յուրաքանչյուր տեսակ շոկոլադի համար առաձին): Շոկոլադե երեք շերտերը 20 րոպեով դնում ենք սառնարանում, ապա տեղափոխում մատուցարանի մեջ: Նախ դնում ենք կաթնային, հետո' սպիտակ և վերջում' դառը շոկոլադով շերտը:
Բարի ախորժակ:

                                                                                                                                Լարա Առաքելյան

Դիտվել է 5423 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լազանյա նրբերշիկով և շամպինիոնով

04.05.2024
Նրբերշիկով և շամպինիոնով լազանան հանրաճանաչ ուտեստի հաջող, բյուջետային տարբերակ է:

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 722 անգամ
29.04.2024
Դիտվել է 715 անգամ
30.04.2024
Դիտվել է 249 անգամ
03.05.2024
Դիտվել է 131 անգամ
04.05.2024
Դիտվել է 88 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster