Աշնան հետ միասին սկսվեցին աշնանային դեպրեսիաները: Պետք է ամեն ինչ անել ամառային ուրախ ու անհոգ տրամադրությունը պահպանելու համար: LN-ը հավաքել է 10 աղջկական արդյունավետ միջոցներ, որոնք կկոնսերվացնեն ամռան մասին հիշողությունները:
Ծիածան. Վառ պեդիկյուր արեք
Աշնանային անձրևները և ցուրտ քամին հանում են մեր պահարանից բաց կոշիկները: Բայց դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ պեդիկյուրի մասին: Հակառակը' փորձեք վառ պեդիկյուրի միջոցով բարձր տրամադրություն ստեղծել:
Լսեք ամառային երգեր
«Call me may be» Քարլի Ռեյ Ջեպսենի երգը կամ «Լամբադան» ու «Մակարենան» ոչ միայն կարող են ստիպել ինքնամոռաց պարել ամռանը, այլև քայլել տերևների վրայով աշնանը: Ձեր նվագարկչի մեջ բեռնեք ամառային հիթերն ու վերականգնեք ամառային հիշողությունները: Լավ տրամադրությունը երաշխավորված է:
Հիշեք երկարածամ Պեպպիին, կրեք ամառային կոշիկներ
Նորաձև դիզայներների ջանքերով մենք այժմ հանգիստ կարող ենք կրել ամառային կոշիկները գուլպաներով: Կարող եք չբաժանվել Ձեր սիրելի ամառային կոշիկներից մինչև սեպտեմբերի վերջ:
Ցտեսություն ամառ. կարդացեք ամառային գրքեր
Եթե աշնանային եղանակը Ձեզ մոտ դեպրեսիա է առաջացնում, ապա տանը կազմակերպեք Ձեր հանգիստը' ընթերցելով որևէ կրքոտ սիրավեպ:
Կազմակերպեք հանգիստ
Եթե չեք հասցրել ամռանը մի լավ հանգստանալ, ապա հիմա զբաղվեք նրանով, թե ինչ եք անելու մյուս ամառ: Գնացեք տուրիստական գործակալություններ, հետաքրքրվեք գներով, լավագույն հանգստավայրերով: Հստակ պլաններ կազմեք ապագա հանգստի համար:
Գունավորեք սննդակարգը
Անպայման Ձեր սննդակարգում ներառեք վառ գույների մրգեր և բաջարեղեն: Ինչքան գունավոր են պտուղները, այնքան շատ են նրանց մեջ հակաօքսիդանտները, որոնք կհեռացնեն ավիտամինոզը:
Վառ, գունավոր թևնոցներ կրեք
Աքսեսուարները քիչ չեն ազդում մեր տրամադրության վրա: Եթե մենք պետք է պարտադիր փոխենք հագուստը, կոշիկները, ապա աքսեսուարներն առաջվա պես կարող են լինել վառ, գունավոր և «ամառային»:
Վարդագույն ակնոց. Կրեք արևային ակնոց
Սա ոչ մի կերպ չի վերաբերվում այն խորհրդին, որ պայուսակում պետք չէ ավելորդ իրեր դնել: Արևային ակնոցներն ավելորդ չեն լինում: Սեզոնին նրանք պաշտպանում են արևից, իսկ սեզոնից հետո' հիշեցնում դրա մասին:
Փխրուն երջանկություն. օճառային պղպջակներ բաց թողեք
Դեղին այգիներով զբոսնելիս Ձեզ հետ վերցրեք նաև օճառային պղպջակներ բաց թողնող խաղալիքը: Ծիածանանման պղպջակները հիանալի միջոց են վատ տրամադրության դեմ:
Հիշողություններ ծովի մասին. լսեք ծովի խշշոցը խխունջից
Հիմար խորոհւրդ է, բայց ամռան համար պայքարի դեպքում բոլոր միջոցներն ընդունելի են:)
Demetra | 18-10-2012 14:20
Այս խորհուրդների շարքը կարելի է շարունակել այսպես. 11. տանը մշտապես ունենալ թարմ ծաղիկներ 12.վառել անուշաբույր մոմեր 13.տան ինտերյերին ավելացնել ամառային գույներ...
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: