Ֆեյսբուքյան վիրուսները «կատարելագործվում» են : Ամենամեծ տարածում ունեցող սոցիալական կայքում արդեն պոռնո տեսահոլովակներ են հայտնվում: Այնպես որ ընկերների հետ շփվելիս անհարմար դրության մեջ կարող եք ընկնել: Այդպիսի իրավիճակում է հայտնվել օգտատեր Էմմա Հակոբյանը: Նա LN-ին պատմեց,որ երեկոյան «ընկերներից մեկից» հաղորդագրություն է ստացել, որտեղ անհայտ կայքի հասցե է նշված եղել: Հետևելով հասցեին՝ հայտնվում ես պոռնո կայքում: Վիրուսն անմիջապես հայտնվում է համակարգչիդ մեջ և սկսում նույնաբովանդակ հաղորդագրություններ ուղարկել նաև քո ընկերներին:«Ամբողջ գիշեր հետևել եմ իմ էջում հայտնվող հաղորդագրություններին, հայտնվելուն պես ջնջել, որպեսզի ընկերներիս իմ անունից այդպիսի հաղորդագրություններ չգնան»,- ասում է Էմմա Հակոբյանը: Մի՛ գայթակղվեք պոռնո տեսահոլովակը տեսնելիս,այլապես այն «կգայթակղի» նաև ձեր համակարգչին, զգուշացեք և զգուշացրեք նաև նրանց,ովքեր դեռ չեն հայտնվել թակարդում:
19-06-2025 11:52 «Ֆրեյզեր» սերիալի աստղ Քելսի Գրամերը, որն արդեն յոթ երեխաների հայր է, պատրաստվում է կրկին հայր դառնալ 70 տարեկանում: Նրան երեքշաբթի օրը նկատել են Լոնդոնում իր 46-ամյա հղի կնոջ՝ Քեյթ Ուոլշի հետ: DailyMail.com-ը հայտնել է, որ հղիությունը «կենդանացրել է» նրանց ամուսնությունը:
19-06-2025 10:57 Պեր- եւ պոլիֆտորալկիլային նյութերը կամ PFAS-ը քիմիական նյութերի խումբ են, որոնք օգտագործվում են առօրյա արտադրանքում, ինչպիսին են սննդի փաթեթները եւ չայրվող խոհանոցային սպասքը: Գիտնականները PFAS են հայտնաբերել մարդկանց արյան մեջ, կրծքի կաթում, սերմնահեղուկում, լյարդում եւ նույնիսկ ուղեղում: Նրանք կասկածում են, որ այս քիմիական նյութերը վնասակար են մարդու առողջության համար. հետազոտությունները դրանք, ի թիվս այլ խնդիրների, կապել են բարձր խոլեստերինի, քաղցկեղի որոշ տեսակների եւ բեղունության խնդիրների հետ:
18-06-2025 10:11 Daily Mail-ի հաղորդմամբ՝ Հեյլին և Ջասթին Բիբերը ամուսնալուծվել են վեց տարվա ամուսնությունից հետո: Հրատարակությունը պնդում է, որ մի քանի գործոններ վկայում են ամուսնալուծության մասին: Հայրերի օրը Ջասթինը տարօրինակ ակտիվ էր. նա մի քանի գրառումներ է հրապարակել, որոնցում, ի թիվս այլ բաների, անդրադարձել էր իր հոգեկան առողջության խնդիրներին: 28-ամյա Հեյլին տոնի պատվին չի հրապարակել Ջասթինի լուսանկարը, նաև՝ մեկնաբանություն է թողել նրա լուսանկարների տակ. «Հայրերի օրը՝ ճահիճ»:
18-06-2025 10:02 Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ երջանկության զգացումը կախված չէ նրանից, թե որքան լավ են ընթանում գործերը: Մենք մեզ երջանիկ ենք զգում, երբ ամեն ինչ ընթանում է ավելի լավ, քան մենք սպասում էինք: Այսպիսով, սպասումների շեմը նվազեցնելը կարող է դառնալ դեպի երջանկություն տանող բանալին, գրում է The Telegraph-ը: Հետազոտողները հայտնաբերել են, որ դրական սպասումները երջանկության մակարդակը բարձրացնում են մինչ այն պահը, երբ պլաններն արդեն իրականություն են դառնում:
18-06-2025 07:15 Շերոն Սթոունը զարդարել է Balkan Vogue ամսագրի նոր համարի շապիկը: 67-ամյա դերասանուհին նկարահանվել է սև-սպիտակ ֆոտոսեսիայում, որում կեցվածք է ընդունել գրեթե մերկ՝ թափանցիկ սև, նեղ զգեստով, ինչպես նաև սպիտակ տաբատ-կոստյումով: Նորաձևության նկարահանումը տեղի է ունեցել Լոս Անջելեսի ամենամեծ լուսանկարչական ստուդիաներից մեկում, որը հաճախ օգտագործվում է համաշխարհային աստղերի կողմից իրենց նախագծերի համար: