Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սեռական և հոգեբանական խնդիրներն անհավասար ամուսնությունների դեպքում. մասնագետներ

27.08.2012

Ասում են' սերը տարիք չի հարցնում: Այս ռոմանտիկ արտահայտությանն արդեն քչերն են հավատում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ սերը հաշվի է առնում յուրաքանչյուր մանրուք: Դե իսկ հարցնել, դա դեռ չի նշանակում, թե սերը չի ընդունում տարիքային անհավասարություն: Անհավասար ամուսնություններն ունեն իրենց յուրահատկությունները՝ թե հոգեբանական տեսանկյունից, թե սեռական: Յուրաքանչյուր պարագայում զույգ կազմելիս մենք ուզում ենք մաքսիմում ներդաշնակության հասնել: «Կան կանանց և տղամարդկանց տարբեր տիպեր' կին-մայրիկ, կին-աղջնակ, կին-կին և նմանապես' տղամարդ-հայրիկ, տղամարդ-բալիկ, տղամարդ-տղամարդ:

Ներդաշնակ զույգ են կազմում կին-մայրիկ և տղամարդ-բալիկ, կին-երեխա և տղամարդ-հայրիկ, կին-կին և տղամարդ-տղամարդ հոգեսեռական տիպերը: Մնացած բոլոր դեպքերում զույգն ունի աններդաշնակ լինելու հավանականություն»,- LN-ի հետ զրույցում ասում է սեքսոլոգ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ Նարինե Ներսիսյանը:

Ըստ բժշկի, յուրաքանչյուր դեպքում էլ' թե կինը շատ մեծ լինի տղամարդուց, թե շատ փոքր, սեռական խնդիրներ կարող են ծագել միշտ և ցանկացած տիպի: Սակայն միայն տարիքով չէ որոշվում սեքսուալության զարգացման մակարդակը, կան նաև այլ գործոններ' անձի տեսակ, ստացած կրթություն, դաստիարակություն, ընդհանուր առողջական վիճակ և այլն: «Սակայն մի նրբություն կա: Երբեմն ընթացքում հնարավոր է հոգեսեռական տիպի փոփոխություն' ասենք կին-երեխան դառնում է կին-կին տեսակ, դա լինում է կյանքի որևէ ճգնաժամ ապրելուց, կամ կարող է լինել բժիշկ-սեքսոլոգի կամ այլ հոգեթերապևտի հետ աշխատելուց, այդ դեպքում նախկին կապի ներդաշնակությունը, որտեղ ենթադրվում էր, որ նա պետք է իրեն պահի կին-երեխայի պես, խախտվում է և ամուսնության կեսից ծագում է աններդաշնակություն: Սա խնդիր է, որը անդրադառնում է զույգի հարաբերության, այդ թվում՝ սեռական կյանքի վրա և պահանջում է մասնագետի միջամտություն' ամուսնալուծությունից խուսափելու համար»,- ասում է սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:

Բժշկի կարծիքով' կնոջ համար լավ է, երբ ամուսնանում է փորձառու տղամարդու հետ, դա կնոջ սեքսուալությանը բացվելու, ծաղկելու հնարավորություն է տալիս: «Բայց երբ կնոջ սեքսուալությունը արթնանում է, ավելի լավ է կնոջ համար լինել երիտասարդ տղամարդու կողքին, ով չունի տարիքային սեռական անկում: Ասածս ոչ մի կերպ չի կարելի ընդհանրացնել, կանայք շատ տարբեր են և ամեն դեպք, ամեն զույգ անհատական է»,- ասում է բժիշկը:

Իսկ հոգեբանական տեսանկյունից անհավասար ամուսնությունների մասին LN-ի ընթերցողներին պարզաբանումներ է տալիս կլինիկական հոգեբան, Գոյ հոգեբանական կենտրոնի տնօրեն Հասմիկ Հակոբյանը. «Ընդհանուր առմամբ հոգեբանական խնդիրներ զույգի մոտ լինում են ցանկացած տարիքային տարբերության դեպքում, պարտադիր չէ, որ կինը տղամարդուց շատ մեծ լինի տարիքով, կամ' հակառակը: Այնուամենայնիվ այս դեպքերն ունեն իրենց հատուկ խնդիրները: Սովորաբար, երբ տղամարդը կնոջից բավականին փոքր է լինում, մի փոքր թերարժեքության զգացում է ունենում, կարծում է,թե կինը սկսում է իշխել իրեն, կառավարել, որ առաջնային է կնոջ խոսքը: Դերերը փոխվում են, երբ տարիքային մեծ տարբերության առկայության դեպքում կինն է փոքրը: Տղամարդը սկսում է կնոջը երեխայի պես վերաբերվել, որից ինչ-որ տեղ տուժում է կինը: Նրա խոսքն այդքան էլ մեծ կշիռ չի ունենում ընտանիքում, նա դառնում է ընտանիքում երեխա: Այս ամենն իհարկե անմիջականորեն իր ազդեցությունն է թողնում հարաբերությունների վրա»:

Այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ յուրաքանչյուր դեպք անհատական է, և երբ մեկի կյանքում տարիքային տարբերությունը կարող է հարաբերությունները փչացնել, մյուս դեպքում այն ամուր երջանկության գրավական է դառնում: «Եթե զույգը երջանիկ է, ուրեմն ճիշտ է ամեն ինչ' անկախ տարիքային տարբերությունից»,- ասում է Նարինե Ներսիսյանը:

 Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9740 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
27.04.2026
Դիտվել է 568 անգամ
24.04.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster