Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես պաշտպանել սերը կենցաղից

22.08.2012

Ամուսնացած կանանց դժգոհությունների շարքում շատ շուտ հայտնվում է կենցաղի եւ սիրո բախման խնդիրը: Համատեղ կյանքում ռոմանտիկայի նվազումն ու տնային խնդիրների ավելացումը լուրջ սպառնալիք են զույգերի հարաբերություններին, որոնց թվում է՝ այն ամենը, ինչ կար մինչեւ ամուսնությունը, սուտ էր, իսկ հիմա սկսվել է իրականությունը… Ամեն ինչ այնքան էլ այդպես չէ. նման իրավիճակում հայտնվում են գրեթե բոլոր նորակազմ ընտանիքները, եւ հավատացեք, որ քիչ չեն նրանք, ովքեր իրենց կյանքում մշատապես կիրառելով այս կանոնները, հոգեբանական ճիշտ մթնոլորտ են պահպանում սիրելիի հետ հարաբերություններում…

Գործի անցեք…

1. Նախեւառաջ, ոչ մի օր, ոչ մի ժամ մի դադարեք ունենալ գերազանց տեսք: Չէ որ այնքան էլ բարդ չէ առավոտյան մի քիչ վաղ արթնանալը, հոգ տանել, որ ունենաք թարմ, հարդարված տեսք եւ հենց այդ տեսքով պատրաստեք նախաճաշը… Գեղեցկությունը նախընտրեք բոլոր իրավիճակներում: Եթե այդպես վարվեք մի 20 օր, հավատացեք, որ 21-րդ օրը ձեռք բերած կլինեք հիանալի սովորություն… Իսկ նախաճաշ պատրաստելը կլինի ավելին, քան ամենօրյա պարտականություն:

2. Խաղալ: Կարող եք խաղի վերածել անգամ ամաններն ու հատակը լվանալու ձանձրալի գործընթացը: Փոխեք Ձեր հայացքը սովորականի հանդեպ:

3. Էքսպրոմտներ: Պարտադիր չէ հետեւել շաբլոնին եւ, օրինակ, ռոմատիկ երեկո կազմակերպելու համար սպասել շաբաթ-կիրակիին: Չէ որ Ձեզ ոչինչ չի խանգարում, ասենք, չորեքշաբթի երեկոյան բացել գինին, վառել մոմերը եւ սովորականից ճոխ ընթրիք պատրաստել…

4. Ժպտացեք: Ամենակենցաղային երեւույթը կնոջ մռայլ, դժգոհ դեմքն է: Ձեր ամուսինը Ձեզ հաստատ այդպիսին չի ճանաչել ծանոթանալիս: Ոչինչ որ Դուք էլ հիմա բացահայտում եք արարքներ, որ Ձեզ դուր չեն գալիս… Վատ տրամադրությանը մի զոհեք Ձեր ժպիտը: Դուք դրանով երբեք չեք լինի կենցաղային հոգնեցնող էակ…

5. Զարմացրեք: Անակնկալի բերելը հաղթանակի հասնելու ստույգ տարբերակ է: Թող Ձեր ամուսինը միշտ մնա այն համոզմունքին, որ ամուսնացել է ամենաանսովոր, հետաքրքիր կնոջ հետ, որը երբեք չի ձանձրացնում…

6. Հարաբերությունները երբեք շուկայի մի վերածեք՝ ես քեզ, դու ինձ: Ինչ անում եք, արեք սրտանց եւ հաճույք ստացեք այն ուրախությունից, որ պարգեւում եք դիմացինին:

7. Չենք մոռանում նաեւ շնորհակալ լինել. Սա, թերեւս, ամենակարեւորն է: Հաճախ ասեք. «Շնորհակալ եմ, որ դու կաս». այս հրաշք արտահայտությունը հարաբերությունների հիմքն է: Կենցաղային դժգոհությունները, բողոքները կուլմինացիայում ընդհատեք հենց նրանով…

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 4340 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 714 անգամ
01.05.2024
Դիտվել է 714 անգամ
30.04.2024
Դիտվել է 247 անգամ
03.05.2024
Դիտվել է 130 անգամ
04.05.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster