«Playboy»-ի շապիկի մոդելը նկարահանվել է հայկական ֆիլմում
20.08.2012
Վրաստանի սկանդալային կանանցից մեկը' հայտնի հաղորդավարուհի ու “Playboy” ամսագրի շապիկին հայտնված մոդել Շորենա Բեգաշվիլին նկարահանվել է հայկական ֆիլմում' “Շարմ Հոլդինգ”-ի “Սիրո պոկեր”-ում, որի մասին BRAVO.am-ն արդեն պատմել է:
“Շարմ Հոլդինգ”-ի փոխանցմամբ' Շորենան ի սկզբանե հավանել է ֆիլմի սցենարը. “Խոսքը ոչ թե սիրային եւ ռոմանտիկ ֆիլմի մասին էր, այլ ակտիվ, իրադարձություններով լի սյուժեի”,- ասել է հաղորդավարուհի-մոդելը, ով նաեւ ֆիլմերում է նկարահանվում:
Շորենան նշել է, որ նմանություն է տեսնում իր եւ կերտած կերպարի միջեւ. “Նա սեքսուալ է ե խորամանկ, իսկ կանացի փոքրիկ խորամանկություն, կարծում եմ, բոլոր կանայք էլ ունեն:)”:
Bravo.am Դիտվել է 5678 անգամ
|