Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը երկրորդ անգամ է մայրանալու: Նրա հղիությունը դեռ 2 ամսական է և երեխայի սեռը որոշելու համար վաղ է: Թեև կարելի էր ենթադրել, որ Իրինան կցանկանա տղա ունենալ, քանի որ աղջիկ արդեն ունի' Մեգին, բայց նա այս հարցում մայրական բնազդով է առաջնորդվում. «Ես ուրախ կլինեմ ցանկացած սեռի դեպքում, բայց կցանկանայի աղջիկ ունենալ, քանի որ մենք 2 քույր ենք եղել և ես զգացել եմ քրոջ քաղցրությունը: Ուզում եմ Մեգին էլ ունենա այդ հրաշք զգացմունքը»,- «Ես»-ին ասաց Իրինան և հավելեց, որ դուստրը շատ ուրախ է այս առիթով, քանի որ շատ է սիրում երեխաների: «Մեգին կարծես մեր շենքի դայակը լինի, բոլոր երեխաներին խնամում է:): Նա միշտ երազել է քույր կամ եղբայր ունենալ և, ի վերջո, որոշեցինք իրականացնել նրա երազանքը»:
Էքս Միսս Հայաստանը պատմեց, որ երկար ժամանակ է, ինչ ամուսնու հետ երեխա ունենալու որոշում են կայացրել, նույնիսկ 2-3 երեխա ունենալու մասին են մտածում, սակայն աշխատանքը և տան վերանորոգման աշխատանքները խանգարում էին, քանի որ դա հավելյալ սթրես է: Փոշուց ազատվելուց ու նոր տուն տեղափոխվելուց հետո բալիկն իրեն սպասեցնել չտվեց:):
Իրինան և նրա ընտանիքն արդեն որոշել են փոքրիկի անունը. «Եթե տղա լինի անունը Միքայել կդնենք, աղջիկ' Ալվինա: Ամուսնուս ծնողների անուններն են: Ինձ դուր են գալիս այդ անունները և որոշեցինք անակնկալ մատուցել նրանց:)»:
Հղիության շրջանում Իրինան որոշել է պասիվ կյանք վարել. յոգայի և լողավազան հաճախել ու ամեն ինչ «կարգով» անել. «Մեգիի ժամանակ շատ ակտիվ եմ եղել, նա 40 օրական էր, արդեն դասի էի գնում ու մի քանի ժամով աշխատում, հիմա այդպես չեմ անի, ճիշտ է կշարունակեմ աշխատել, բայց պասիվ ռեժիմով»:
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: