Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Գրավել նրան էլեկտրոնային նամակագրությամբ. խորհուրդներ

16.08.2012

Իրականում շատ ավելի հեշտ է գրավել տղային վիրտուալ շփմամբ, քան իրական: Եվ պատճառը միայն այն չէ, որ վիրտուալ տարածության մեջ Դուք կարող եք թաքցնել հուզմունքը, գուցե ոչ համապատասխան արտաքինը կամ լինել ավելի անկեղծ: Իրականում կան բազմաթիվ միջոցներ, որոնք հեշտությամբ կօգնեն Ձեզ գրավել տղայի սիրտն անգամ վիրտուալ տարածության մեջ:

Օգտագործեք նամակագրության բոլոր առավելությունները: Վիրտուալ շփման գլխավոր առավելությունն այն է, որ Դուք հնարավորություն ունեք մանրամասն մտածել Ձեր պատասխանի, բառերի ճշգրիտ ընտրության մասին… Կարող եք բազմաթիվ անգամներ գրել ու ջնջել, մինչև նախադասությունը չդառնա իդեալական: Սակայն չարաշահել պետք չէ, եթե երկուսդ էլ տվյալ պահին օնլայն եք. ուշացող պատասխանները կարող են Ձեր մասին սխալ պատկերացումներ տալ:

Եղեք հետաքրքիր զրուցակից: Եվս մի կարևոր միջոց է վիրտուալ տարածության մեջ տղամադրուն գրավելու համար: Ձեր տրամադրության տակ անսահմանափակ ինֆորմացիա կա: Այս ամենի դեպքում եղանակից խոսելն այդքան էլ հետաքրքիր չէ: Գտնելով Ձեզ համար հետաքրքիր թեմա' նախ հասկացեք, թե արդյոք այն հետաքրքիր կլինի զրուցակցին: Բերենք մի քանի օրինակ, թե ինչը կարող է դուր գալ և մի քանի անհաջող տարբերակներ ևս: Անհետաքրքիր թեմաներ նրա համար' եղանակ, թարմ բամբասանքներ, նորաձևություն և այլն: Միևնույն ժամանակ տղաներին շատ հեշտ է հետաքրքրել IT թեմաներով, բայց եթե իհարկե գլուխ հանում եք, պատմության հանելուկների և միֆերի մասին, նոր համակարգչային խաղերի և այլնի…

Իսկ խոսակցությունը կարող եք սկսել նրա հոբբիից ինչ-որ հարց տալով, բայց նախապես գոնե տեղեկացեք այդ ասպարեզի ընդհանուր հասկացություններից:

Խուսափեք ուղղագրական սխալներից: Թերևս ոչինչ այդքան չի վանում, որքան նամակագրության ընթացքում զրուցակցիդ տեքստային սխալները: Եթե գիտեք, որ այդ թերությունն ունեսք ապա մի ալարեք և մեկ անգամ ստուգեք մինչև ուղարկելը: Ուշադիր եղեք նաև կետադրական նշանների հարցում, քանի որ դրանք ամբողջովին կարող են փոխել տեքստի նշանակությունը:

Մի եղեք կպչուն, պարզապես ընկեր եղեք: Դուք երևի կզարմանաք, թե ինչպես կարող եք դուր գալ զրուցակցին, եթե միայն ընկեր լինեք նրա համար: Համացանցն այնպիսի յուրօրինակ բան է, որ կարող է ինչպես հեշտությամբ հետաքրքրություն առաջացնել, այդպես էլ հեշտությամբ վանել: Եթե Դուք նրան օրվա ընթացքում մեկ անգամից ավել գրեք, ապա նրա մոտ կստեղծվի այն կարծիքը, որ իր վրա աչք եք դրել: Խոսքը ոչ թե մեկ նամակի մասին է, այլ մի ամբողջական խոսակցության:

Եթե տղան չի պատասխանում նամակներին, ապա մի գրեք. «Դու ստացար նամակս», «Ինչու չես պատասխանում»: Դժվար թե այդպես գրելով սկսեք նրան դուր գալ: Այդ պատճառով էլ պարզապես ընկերական մոտեցումը սկզբի համար շատ լավ է և արդյունավետ:

Դիտվել է 15404 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 611 անգամ
23.04.2024
Դիտվել է 176 անգամ
25.04.2024
Դիտվել է 110 անգամ
26.04.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster