86-ամյա պապիկը խանդի հողի վրա սպանել է 87-ամյա տատիկին
09.08.2012
86-ամյա պապիկը խանդի հողի վրա սպանել է 87-ամյա տատիկին: Դրաման տեղի է ունեցել Ռոստովի Բելայա Կալիտվա քաղաքում:
Նախնական վարկածով' սպանության դրդապատճառը խանդն է: Հարաբերությունները պարզելիս թոշակառուն աթոռակով հարվածել է կնոջ գլխին:
Կատարվածի մասին ոստիկանությանը հայտնել են հարեւանները: Ոստիկանները տուժածին օգնություն են ցույց տվել եւ շտապօգնություն կանչել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Մեկ օր անց կինը ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, գրում է «Վեստի Կավկազ»-ը:
Կասկածյալը տեղափոխվել է շրջանային բաժանմունք: Այս պահին նա չբացակայելու մասին թուղթ է ստորագրել: Հարոուցվել է քրեական գործ «Առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու» հոդվածով, որի առավելագույն պատժաչափը մինչեւ 15 տարվա ազատազրկումն է:
news.am Դիտվել է 2601 անգամ
|