Կանանց տրամադրության տատանումներն ու հիստերիայի հաճախակի պոռթկումները բացատրվում են կրիտիկական օրերով: Իսկ ինչպե՞ս հասկանալ տղամարդու վատ տրամադրության, գոռգոռոցների ու նյարդայն վիճակի պատճառը: Գուցե կզարմանաք, բայց հակառակ սեռը ևս ունի կրիտիկական օրեր, որ մասնագետներն անվանում են mAnstruation:
Այն, որ տղամարդիկ ևս կարող են որոշակի ցիկլի ընթացքում դառնալ դյուրազգաց, բնավ էլ զարմանալի չէ և բացատրվում է նրանով, որ կանանց օրգանիզմում կան արական, իսկ տղամարդկան օրգանիզմում' իգական հորմոններ: Օրինակ' էստրադիոլը, որ համարվում է ամենաընդգծված իգական հորմոնը, արտադրվում է նաև տղամարդու օրգանիզմում և ունի ոսկորներն ամրացնող նշանակություն: Իսկ արական էստրագեն հորմոնը առկա է կանացի օրգանիզմում: Դրա բարձր աստիճանն է հաճախ պատճառը, որ որոշ կանայք շատ ավելի լեցուն են էներգիայով, բայց և ունեն մարմնի մազածածկույթի հետ բազմաթիվ պրոբլեմներ:
Ինչ վերաբերում է տղամարդկան կրիտիկական օրերի ցիկլին, գիտնականների կարծիքներն այստեղ բաժանվում են: Ֆրանսիացի անդրոլոգ Սիլվիեն Մեմունը նշում է, որ տղամարդկանց ցիկլը տևում է 72-74 օր' ճիշտ այնքան ժամանակ, որքան պետք է սպերմատոզոիդի լիարժեք հասունացման համար: «Վաուեր» դեղագործական կոնցերնի սեփական հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց կրիտիկական օրերը կապված են հորմոնալ տատանումների հետ, որոնք ազդում են տրամադրության և օրգանիզմի վիճակի վրա: Ըստ այս տեսակետի, տղամարդկանց ցիկլը տևում է 23-33 օր, որի ընթացքում նրանք դառնում են նյարդային, կարող են նեղանալ կամ անիմաստ վիրավորել, ճիշտ այնպես, ինչպես կանայք իրենց ցիկլի ժամանակ:
Մասնագետները պնդում են նաև, որ տղամարդու օրգանիզմի վրա լուրջ ազդեցություն ունի լուսինը: Տղամարդկանց մոտ սեռական ակտիվության ու ցանկության պիկ է նկատվում լուսնի երկու փուլերի' լիալուսնի և նորալուսնի ընթացքում: Հիշեք և բաց չթողնեք պահը:
13-03-2026 10:35 Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։ «Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։
13-03-2026 10:23 Քիմ Քարդաշյանը և նրա մայրը՝ Քրիս Ջենները, հերքել են 2007 թվականի հայտնի սեքս-տեսանյութի հետ կապված վաղուց ի վեր եղած մեղադրանքները։ Դատական նոր փաստաթղթերում նրանք պնդում են, որ երգիչ և հեռուստահաղորդավար Ռեյ Ջեյի պնդումները, թե ընտանիքը կազմակերպել է տեսագրության հրապարակումը՝ ճանաչում ձեռք բերելու համար, «բացարձակապես կեղծ են»։
13-03-2026 07:32 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոյին։ Կիսաեզրափակիչում Սաբելենկայի մրցակիցը կլինի չեխ Լինդա Նոսկովայի եւ ավստրալացի Թալյա Գիբսոնի դիմակայության հաղթողը։
13-03-2026 03:40 Valentino նորաձևության տունը Հռոմում անցկացրեց իր նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը ներկա էին Գվինեթ Փելթրոուն, Ջորջինա Ռոդրիգեսը, Լիլի Ալենը, Նադեժդա Օբոլենցևան, Օքսանա Բոնդարենկոն և Մարիա Բոգդանովիչը, որը նախկինում մասնակցել էր Valentino-ի գալա ընթրիքին, սուպերմոդելներ Բիանկա Բալտին և Մարիա Կառլո Բոսկոնոն, դերասան Քոլման Դոմինգոն, երգչուհի Թայլան, «Split» ֆիլմի աստղ Բրիթ Լոուերը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն «Էմիլին Փարիզում» ֆիլմից և այլք։
13-03-2026 01:44 Այս օրերին Տեխաս նահանգի Օսթինում տեղի է ունենում SXSW 2026 փառատոնը, և կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Դակոտա և Էլ Ֆաննինգ քույրերը, Միշել Փֆայֆերը, Քարլի Քլոսը և Էյզա Գոնսալեսը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: