Միշա Գալուստյանը և Գարիկ Մարտիրոսյանը` Ռուսաստանի ամենահարուստների ցանկում
30.07.2012
Forbes ամսագիրը կազմել է ռուս ամենահարուստ և հայտնի 50 մարդկանց ցանկը, որտեղ հայտնվել են նաև 2 հայ' Միշա Գալուստյանը և Գարիկ Մարտիրոսյանը:
Առաջին տեղը զբաղեցնում է Ստաս Միխայլովը, երկրորդում' Մարիա Շարապովան, իսկ 3-րդ տեղում է Ալլա Պուգաչովան:
Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել երեք գործոն' տարեկան եկամուտը (2010թ.-ի հուլիսի 1-ից 2011թ.-ի հունիսի 30-ը) մամուլի ուշադրությունն ու Yandex.ru որոնողական համակարգում օգտատերերի հետաքրքրությունը:
4-րդ տեղը զբաղեցնում է Ֆիլիպ Կիրկորովը 5,3 մլն. հիշատակմամբ: Սա մի քիչ ավելի է նրա նախկին կին Ալլա Պուգաչովայի հիշատակումներից, ով 5,14 մլն հիշատակում է ստացել:
Մարիա Շարապովան 26 մլն դոլար տարեկան եկամուտով, 279 հիշատակումով ու 870 000 որոնմամբ ցանկի երկրորդ տեղում է:
Ցանկի 35-րդ հորիզոնականում է հայտնվել հայազգի 32-ամյա դերասան, շոումեն Միշա Գալուստյանը, ում տարեկան եկամուտը 2.7 մլն դոլար է, մամուլում հիշատակվել է 245, իսկ որոնման համակարգում որոնվել 1.180.000 անգամ:
Ցանկի 41-րդ հորիզոնականում է 38-ամյա Գարիկ Մարտիրոսյանը: Նրա տարեկան եկամուտը 2.8 մլն դոլար է, մամուլում հիշատակվել է 201, իսկ որոնման համակարգում որոնվել 790.000 անգամ:
slaq.am Դիտվել է 2519 անգամ
|