Զբոսաշրջային սեզոնի պիկը որոշ ճշգրտումներ է մտցրել երեւանյան մարմնավաճառների ծառայությունների գներում: Այդ է ցույց տալիս NEWS.am-ի հարցախույզը մարմնավաճառների շրջանում:
Երեւանյան մարմնավաճառներին պայմանականորեն կարելի է բաժանել 2 հիմնական խմբի: Առաջին խումբն իրենց ծառայություններն առաջարկում են փողոցում, երկրորդ խումբն աշխատում է կանչերով: Այս երկրորդ խմբի մարմնավաճառներն էլ հիմնականում բարձրացրել են գները: Պատճառը' արտասահմանցի զբոսաշրջիկների կողմից պահանջարկի աճն է: 23-ամյա Նատա անունով մարմնավաճառն ասաց, որ նախկին 30-40 հազարի փոխարեն ներկայումս վերցնում է 60 հազ. դրամ' 1.5 ժամվա հաշվարկով: Ընդ որում' հաճախորդներն ավելացել են' ի հաշիվ եվրոպացի զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկների հետ սովորաբար կապվում է հյուրանոցների անձնակազմի միջոցով: Օգնում է այն հանգամանքը, որ անգլերեն հասկանում է եւ բացատրվում:
Հատկապես ակտիվ են գերմանացի զբոսաշրջիկները: Դա, թերեւս, պատահական չէ' մարմնավաճառության օրինականացումից հետո այդ երկրում մարմնավաճառների ծառայությունները թանկացել են: ԱՊՀ պետություններից այցելողները (հատկապես Ղազախստանից եւ Միջին Ասիայից) նույնպես ակտիվորեն օգտվում են մարմնավաճառների ծառայություններից:
Հայաստան այցելող զբոսաշրջիկները խուսափում են փողոցից մարմնավաճառ վերցնել, այդ պատճառով այդ կոնտինգենտի մոտ գնային լուրջ փոփոխություններ չկան: Երեւանյան լճի մոտ կանգնող աղջիկներից մեկն իր ծառայությունն առաջարկեց 20 հազար դրամով' նշելով, որ «ժամ չի դնում»: Հարցին, թե արդյո՞ք թանկացրել է գինը, պատասխանեց. «միշտ էլ էտա եղել»:
Այրարատ կինոթատրոնի մոտ հավաքվող մարմնավաճառների ծառայություններն ավելի էժան են: Այստեղ հիմնականում հավաքվում են արտաքին տվյալներով առանձնապես չփայլող աղջիկները, որոնց հիմնական հաճախորդները դեռահասներն են ու սոցիալական ավելի ցածր աստիճանում գտնվողները: Նրանցից մեկը (նշենք, որ բոլոր մարմնավաճառներն էլ ներկայանում են կեղծանուններով) մեկ ժամվա համար պահանջեց 10 հազ. դրամ, իսկ 14 հազար դրամի պարագայում խոստացավ ապահովել եւ տաքսին, եւ հյուրանոցը եւ պահպանակը: Այս տարածքում կան նաեւ աղջիկներ, որ 15 հազար դրամ են պահանջում (առանց հավելյալ ծառայությունների):
15-08-2026 13:38 Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28 59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև մոդելի համարկատարել է իր հիթերը և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22 Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44 Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23 Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել: