Սիրուշոն ներկայացրել է իր նոր երգը՝ նվիրված Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելուն: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
«Եվ այսպես, ինչպես խոստացել էի երկրպագուներիս ներկայացնում եմ «Երևանը Գրքի Մայրաքաղաք» տոնին նվիրված երգը, որի խոսքերի հեղինակը իմ տաղանդավոր ընկեր Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ ես: Ինչպես նաև իմն է երգի պրոդյուսինգը: Գործիքավորումը իրականացրել ենք Մուշեղ Մաիլյանի հետ, ձայնագրման ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է: Երգը կատարել են Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Վլադիմիր Արզումանյանը և Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբը: Վերը նշված մարդկանցից յուրաքանչյուրի հետ աշխատելիս մեծ բավականություն եմ ստացել: Հաճելի է աշխատել իրենց գործին նվիրված և պատրաստակամ մարդկանց հետ: Ընդհամենը 3-4 օրում կատարեցինք հսկայական աշխատանք: (P.S. Երգը երկրպագուներին ներկայացնելու համար օգտագործել ենք նյութեր, որոնք պարզապես նկարահանվել են հեռախոսով):»
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: