Լեդի Գագան` վամպիրի դերում
27.07.2012
Լեդի Գագան նկարահանվել է ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչատեն սպանում է» (Machete Kills) ֆիլմում: Այդ մասին Twitter-ի իր միկոբլոգում հայտնել է ռեժիսորն ինքը:
«Նա հիանալի է, ես պարզապես ցնցված եմ», - գրել է Ռոբերտը: Նա ներկայացրել է նաեւ երգչուհու պատկերով կինոպաստառը:
Լեդի Գագան հաստատել է այդ լուրը: «Այո, դա ճիշտ է: Իմ դերասանական դեբյուտը Ռոդրիգեսի «Մաչետեն սպանում է» ֆիլմում խաղացած դերն է: Ես այնքան հուզված եմ»:
Երգչուհին մարմնավորել է կին վամպիրի' Քամելեոն անվամբ, այլ մանրամասներ հայտնի չեն, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
«Մաչետեն սպանում է» ֆիլմը «Մաչետե» ֆիլմի պատմության շարունակությունն է: Մեքսիկացի Մաչետեին (Դենի Տրեխո) վարձում են սենատորի (Ռոբերտ դե Նիրո) սպանության համար, իսկ հետո «գլխին սարքում են»: Սակայն պարզվում է, որ Մաչետեն դաշնային նախկին գործակալ է: Նա որոշում է վրեժ լուծել Լուսի (Միշել Ռոդրիգես), Պադրեի (Չիչ Մարին) եւ Սարտանա Ռիվերայի (Ջեսիկա Ալբա) օգնությամբ:
Նոր ֆիլմում խաղացել են նաեւ Մել Գիբսոնը եւ Չառլի Շինը, որը խաղում է ԱՄՆ-ի նախագահի դերը:
«Մաչետեն սպանում է» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2013 թվականին: Արդեն նախատեսված են երրորդ ֆիլմի' «Մաչետեն կրկին սպանում է», նկարահանումները:
news.am Դիտվել է 2738 անգամ
|