Լոնդոնում մարմնավաճառները հսկողության տակ են առնվել
25.07.2012
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները 18 ամսվա ընթացքում փակել են 18 հասարակաց տուն:
«Ոստիկանները մեզ դուրս են հանում քաղաքից: Նրանք թույլ չեն տալիս մեզ գտնվել Օլիմպիական մարզադաշտի հարակից տարածքում: Օլիմպիադան մեր կարիերայի գագաթնակետն է»,- պատմել է մարմնավաճառներից մեկը, ում վտարել են Լոնդոնից իր ծառայությունները փողոցում առաջարկելու համար:
Նշենք, որ մարմնավաճառությունը Լոնդոնում օրինականացված է, բայց հասարակաց տների առկայությունը անօրինական է:
«Մարմնավաճառները հնարավորություն կստանան սպասարկել իրենց հաճախորդներին, սակայն՝ ըստ կանոնադրության: Գոյություն ունեն հատուկ հեռախոսային գծեր և աղջիկները կարող են գնալ հաճախորդի տուն»,- իրավիճակը մեկնաբանել է ոստիկաններից մեկը:
1in.am Դիտվել է 2572 անգամ
|