Մոնակոյի արքայազնը նշանադրվել է (լուսանկարներ)
04.07.2012
Մոնակոյի արքայազն Անդրեա Կազիրագին նշանադրվել է միլիարդատիրոջ թոռնուհի Տատյանա Սանտո Դոմինգոյի հետ: Նրանք որոշել են վերջապես օրինականացնել իրենց՝ յոթ տարվա հարաբերությունները:
Սիրահարները նշանադրությունից հետո լավ ժամանակ են անցկացնում Փարիզում. նրանց տեսել են ցուցադրություններում, ակումբներում, անգամ՝ թանգարաններում:
Տատյանան միլիարդեր Հուլիո Մարիո Սանտո Դոմինգոյի թոռնուհին է, ում կարողությունը գնահատվում է 8,4 միլիարդ դոլար:
Ապագա արքայական ընտանիքի հարսանիքը նշանակված է 2013 թվականին:
Դիտվել է 2803 անգամ
|