Զովացուցիչ կվաս. պատրաստիր տանը
29.06.2012
Դեռեւս անտիկ աշխարհում գիտեին, որ կվասը փրկում է ոչ միայն շոգից ու ծարավից, այլեւ անգամ ալկոհոլի ազդեցությունից: Մի խոսքով' ամռանը պարզապես անհրաժեշտ է սառնարանում ունենալ սեփական ձեռքով պատրաստած սառը կվաս: Դրա համար անհրաժեշտ է՝
1. 500 գր սև հաղարջ 2. 2 լ ջուր 3. կես գդալ չոր խմորիչ 4. կես բաժակ շաքար, 5. սև հաղարջի 20 տերև:
Պատրաստման եղանակը.
1. Հաղարջը լվանալ ու գդալով տրորել: 2. Լցնել տրորած հաղարջը 3 լիտրանոց տարայի մեջ և շաքար ավելացնել: 3. 2 լիտր ջրի մեջ եռացնել հաղարջի տերևները: 4. Եռացող թուրմը տերևների հետ միասին լցնել հաղարջով տարայի մեջ: 5. Թողնել, որ սառչի, ապա հանել միջից տերևները: Ավելացնել խմորիչ: 6. Թողնել, որ կվասը մի քիչ մնա սենյակային ջերմաստիճանի պայմաններում: 7. Հենց որ խմորիչի հոտը վերանա, քամել կվասն ու տեղափոխել սառնարան: Դիտվել է 7320 անգամ
|