Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Քա՛ծ, դու Լեդի Գագան ես, վե՛ր կաց

01.02.2012

Նախկին  ընկերս ինձ ասում էր, որ ես երբեք հաջողության չեմ հասնի, չեմ  ներկայացվի   «Գրեմմի»-ին, անգամ մեկ հիթ չեմ ունենա. նա հույս ուներ, որ ես կձախողվեմ:  Եվ ես ասացի նրան.  «Մի օր, երբ  մենք միասին չենք լինի, որեւէ տեղ դու չես կարողանա մի բաժակ սուրճ պատվիրել առանց լսելու կամ տեսնելու ինձ»:

 

                           Լեդի Գագա

Առաջին` The Fame  ալբոմը 2008 թ. թողարկելուց հետո չորս տարվա ընթացքում Լեդի Գագան  տասներկու անգամ ներկայացվեց եւ հինգ անգամ արժանացավ ԱՄՆ Ձայնագրման ազգային ակադեմիայի հեղինակավոր  «Գրեմմի» մրցանակին:  2012 թվականին էլ նրա  Born This Way  ալբոմն ու You and I  երգն են ներկայացված   «Գրեմմի»-ին  երեք անվանակարգերում:

Չիրականացան  Ստեֆանի  Ջոան Անջելինա  Ջերմանոթայի նախկին ընկերոջ նաեւ մյուս կանխատեսումները. Նյու Յորքում ծնված իտալուհին Լեդի Գագա (Lady Gaga) անունով քսանվեց տարեկանում արդեն ամենաանհավանական ռեկորդների հեղինակ է փոփ երաժշտության, նորաձեւության աշխարհում:  2010   թվականին նա «Գինեսի» գիրք մտավ  Youtube- ում  ամենաշատ դիտումների համար, միլիոնավոր ֆանատներ ու հետեւողներ  ունի Facebook, Twitter սոցիալական ցանցերում, հիթ են նրա գրեթե բոլոր երգերը, որոնք, մեկը մյուսին հերթ չտալով, Լեդի Գագայի համար ապահովում են  շքերթների առաջին հորիզոնականներն ու երաժշտական մրցանակները. դրանք արդեն 136-ն  են:  

 

Լեդի Գագայի ձեռքի դաջվածքներից մեկը  20 –րդ դարի մեծագույն բանաստեղծներից  Ռայնե Մարիա Ռիլկեի խոսքերն են.  «Խոստովանի'ր ինքդ քեզ ուշ գիշերով` եթե արգելված լիներ քեզ գրելը, արդյո՞ք կմեռնեիր: Փորփրի’ր հոգիդ եւ հասնելով պատասխանի արմատներին` հանդիսավոր հարցրո’ւ ինքդ  քեզ.  «Պիտի՞  գրեմ ես»:

Գրեթե բոլոր հարցազրույցներում Լեդի Գագան խոսում է ինչ-որ առաքելության մասին, որն իրագործելով` ինքը մի քիչ փոխում է կյանքը, նա իր երկրպագուներին անվանում է  «հրեշիկներ»  եւ առիթը բաց չի թողնում` կրկնելու. «Նրանք արքաներ են, նրանք թագուհիներ են»:  Որքան էլ պոպուլիստական հնչեն նրա խոսքերը, թե ինքը «շնչում է իր աշխատանքով»,  «ապրում իր ստեղծածով եւ պատրաստ է մեռնել այն եւ իր երկրպագուներին  պաշտպանելու համար», դժվար է չնկատելը, որ Փոփի արքայի մահից հետո այսօր Փոփի թագուհին է ասում երաժշտության մեջ մխիթարություն փնտրող երիտասարդներին.  «Դու մենակ չես» (You are not alone): Ինտերնետի դարում  (ի դեպ, սոցցանցերը գերհմտորեն օգտագործելը համարում են  Լեդի Գագայի ֆենոմեններից մեկը)   փառքի հասած երգչուհին, Մայքլ Ջեքսոնի խոսքերը կարծես շարունակելով, Twitter-ում  իր «հրեշիկների»  համար  «մանիֆեստ»  գրեց` հայտարարելով.  «Երբ  դուք միայնակ լինեք, ես էլ միայնակ կլինեմ»  (When you are lonely, I will be lonely too): Մայքլ Ջեքսոնը միակը չէ, սակայն, ում Լեդի Գագային նմանեցնում են: Երգչուհին հաստատում է, որ ինքը սինթեզ է եւ սիրով պատմում, թե ումից ինչ է վերցրել, ինչ է գնահատում, ինչով` հիանում, եւ միեւնույն է, նրան չես շփոթի իր  «սիրելիներից»   եւ ոչ մեկի հետ:

 Մինչ արեւմտյան մամուլը, մասնավորապես  The Times-ը  հայտարարեց, որ նոր Մադոննա է  ի հայտ եկել եւ նվաճողական պատերազմներ սկսել, Լեդի Գագան արդեն հասցրել էր մատնանշել իր տեղը.   «Չէի ուզի մեծամիտի տպավորություն գործել, բայց ես նպատակ ունեմ հեղափոխել փոփ երաժշտությունը: Վերջին հեղափոխությունը եղել է քսանհինգ տարի առաջ. Մադոննան էր»:

Իհարկե, Մադոննայի պես Լեդի Գագային չես անվանի նրբագեղության թագուհի. գեղեցիկ կամ սեքսուալ լինելը ամենեւին էլ փոփի նոր թագուհու առաջնահերթությունների թվում չեն: Լեդի Գագան, ում դժվար է ասել` ավելի շատ հագուստով են տեսել, թե առանց դրա, ասես խաղաքարտերը խառնելու միտք ունի նաեւ գեղեցկության ու սեքսուալության չափանիշներում:  «Ես ուզում եմ` տղաները մտածեն` սեքսուա՞լ է սա, թե՞ տարօրինակ»,- մի առիթով ասել է նա: Իսկ ավելի տարօրինակ, քան Լեդի Գագան է, դժվար է պատկերացնել որեւէ մեկին:

Սանտիմետրերը տասնյակներով գերազանցող  եղունգներով  ու բարձրակրունկներով, աչքերն անխնա ծանրաբեռնող թարթիչաներկով, սեփական մազերից պատրաստված գլխարկով,  շան մսից  «հագուստով» եւ մյուս բոլոր «տարօրինակություններով»  Լեդի Գագան վաղուց վերածվել է շոու բիզնեսում սենսացիաների մատակարարի, բայց միեւնույն ժամանակ նա այսօր նորաձեւության սահմանադիրներից  է, ում հաջորդ  «տարօրինակությանը»  սրտատրոփ սպասում են: «Ես ամեն օր արվեստի քայլող գործ եմ` իմ երազանքներով ու ձգտումներով` երկրպագուներիս համար».  ոչ այնքան գեղեցկություն, որքան  արվեստ է իր կերպարում տեսնում փոփ երաժշտության Դալլին` պնդելով, որ իր հագուկապի, սանրվածքի ամեն մի տարրի մեջ  ‘մեսիջներ’  կան` բոլոր ժամանակներից:

Նա կարող է անճանաչելիության աստիճան փոխվել, ինչպես արել էր վերջերս` Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, երբ You and I երգը կատարեց որպես սեւահեր տղամարդ` սեւ տաբատով եւ սպիտակ շապիկով: Նրա ելույթի ժամանակ կիթառով բեմում էր  լեգենդար Queen խմբի (այս խմբի Radio Ga Ga  երգի անվան նմանությամբ է ծնվել   ‘Լեդի Գագա’  անունը, երբ երգչուհու պրոդյուսեր Ֆյուզարին Ստեֆանիին նմանեցրել է Queen – ի մենակատար Ֆրդեիի Մերկուրին) անդամներից մեկը` Բրայեն Մեյը: Եվ ելույթի ավարտին  «‘միստր»  Գագան համբուրեց  Մեյին: Այս դեպքը ընկալվեց  որպես ակնարկ Լեդի Գագայի կողմից, եւ նորից  գլուխ բարձրացրեցին  նրա սեռական կողմնորոշման մասին խոսակցությունները:

 

Գագան երբեք չի թաքցրել իր սերտ կապերը համասեռամոլների համայնքների հետ, անգամ ասել է, որ  «նրանք իր թիկունքին են կանգնած, ինքը` նրանց»:  Նա պաշտպանում է յուրաքանչյուրի գոյության իրավունքը եւ վերջին ալբոմի համանուն Born this way երգում շոշափում ոչ միայն սեռերի, այլեւ ազգային պատկանելության, մաշկի գույնի եւ խտրականություն առաջ բերող այլ հարցեր:  «Ես գեղեցիկ եմ յուրովի, որովհետեւ Աստված սխալներ թույլ չի տալիս: Ես ճիշտ ճանապարհին եմ, փոքրիկ: Ես ծնվել եմ այսպիսին»,- կրկներգում բոլորի գոյության իրավունքն է պաշտպանում Գագան:

 

Սրանով Լեդի Գագան պաշտպանում է նաեւ իր գոյության իրավունքը, պատասխանում դեռեւս միջնակարգ դպրոցում հասակակիցների կողմից արժանացած ծաղրական  վերաբերմունքին:  «Որոշ աղջիկներ շատ թշնամաբար էին տրամադրված: Նրանք ծաղրում էին ինձ, քանզի ես չէի հագնվում ինչպես բոլորը և արդեն երգում էի խմբերում: Նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչում եմ ես գրավված դրանով: Սակայն երբեմն ամբողջ ուշադրությունը ուղղված էր դեպի ինձ, քանի որ ես բոլոր խնջույքների սիրտն ու հոգին էի» - հետագայում պատմել է Փերիս Հիլթոնի և Քերոլայն Քենեդիի համադասարանցի Գագան: Նյույորքյան ետնախորշերի ակումբներից իր գործունեությունը սկսած Լեդի Գագան սուր չի արձագանքում իր հասցեին հնչող քննադատություններին, հավանական է համարում իրեն վերագրվող մեղքերը, իսկ նման մի առիթով ասել է.  «Ինձ համար կարևոր չէ` մարդիկ ինչ են մտածում իմ մասին, ավելի կարևոր է այն, թե իրենք իրենց մասին ինչ կարծիք ունեն»:

 

Ալեհանդրո, Ֆերնանդո, Ռոբերտո ....      

Alejandro  սինգլում միանգամից երեք տղամարդու մերժող  Լեդի Գագան իրեն այդպիսին է ներկայացնում նաեւ իրական կյանքում` զբաղված աղջիկ, ով սիրում է իր աշխատանքը, նվիրված է միայն նրան, եւ հավատացնում, որ սիրո մեջ երբեք էլ չես գտնի այն, ինչ փնտրում ես, մինչեւ չգտնես ու չսիրես ինքդ քեզ: Իրեն  ‘ամուրի եւ ամուրիության կողմանկից’  համարող Գագան պնդում է, որ ժամանակ չի կորցնելու ինչ-որ մեկին ճանաչելու վրա ....

 

Որոշ կանայք ընտրում են հետեւել տղամարդկանց, իսկ որոշները`  իրենց երազանքներին: Եթե Դուք մտածում եք` որ ճանապարհով գնալ, հիշեք, որ կարիերան մի օր չի արթնանա ու ասի, որ  այլեւս չի սիրում Ձեզ:

Ես իմ մասին խոսում եմ որպես երրորդ անձի: Ես չեմ ապրում, ինչպես որեւէ մեկը ձեզնից: Իմ կյանքը ծառայություն է աշխատանքիս, երկրպագուներիս:

Օրվա վերջում դու քեզ երջանիկ չես զգա, եթե չսիրես ինքդ քեզ:

Դու պետք է առանձնահատուկ լինես եւ տարբերվող ու փայլես քո ձեւով:

Ես արդեն խելագար եմ: Ես անվախ մարդ եմ: Ես կարծում եմ` դուք դրանից սարսուռ եք զգում: Չեմ կարծում` կարող եմ կանգ առնել: Եթե իմ ճակատագիրն է խելքս կորցնելը փառքից, ուրեմն դա իմ ճակատագիրն է: Բայց կիրքն ինձ համար դեռ ավելին է նշանակում, քան որեւէ այլ բան:

Երբ ես արթնանում եմ առավոտյան,  զգում եմ այնպես, ինչպես ամեն մի քսանչորսամյա անպաշտպան աղջիկը կզգա : Հետո ես ասում եմ ինքս ինձ.  «Քա'ծ, դու Լեդի Գագան ես, վե'ր կաց եւ քայլի'ր այսօրվա ճանապարհդ:

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 10703 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1028 անգամ
06.05.2024
Դիտվել է 351 անգամ
03.05.2024
Դիտվել է 197 անգամ
04.05.2024
Դիտվել է 151 անգամ
07.05.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster