Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024

Մալայզիայում ավարտվել է գեղեցկությունն ու տաղանդի MRS INTERNATIONAL UNIVERSAL միջազգային մրցույթը, որտեղ առաջին տեղը գրավեց Արինա Կրիշկոն՝ Կարելիայից: Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Եզրափակիչ փուլում Արինան ներկայացել է ոճավորված կոստյումով եւ թագով: Իհարկե, նա իր հետ շատ տպավորիչ հանդերձանքներ ուներ, բայց սա պարզվեց, որ առավել տպավորիչն էր:

«Ինչպես միշտ ասում եմ, մենք ունենք շատ գեղեցիկ եւ տաղանդավոր աղջիկներ ամբողջ երկրում: Եվ ես գնացի մասնակցելու, որպեսզի փորձեմ դա ցույց տալ ամբողջ աշխարհին», - հաղթանակից հետո ասել է գեղեցկուհին:

 600x400

Մասնակցության դիմում համաշխարհային մրցույթին նա ուղարկել է ամենեւին էլ ոչ փառասիրությունից, այլ ձանձրույթի պատճառով: Ինն ամիս առաջ Արինան, հետեւելով իր ամուսնուն, տեղափոխվել է Կուալա Լումպուր․ ամուսինը զբաղվում է բիզնեսով, եւ նրա գործերի շրջանակը Մալայզիայում է: Կինն այլընտրանք չուներ, քան հետեւել իր սիրելիին:

600x400

Հերթական անգամ տեղական կայքեր ուսումնասիրելիս, Արինան տեղեկանում է գեղեցկության մրցույթի մասին եւ դիմում ներկայացնում:

Շուտով պարզվում է, որ Ռուսաստանը մրցում ներկայացված չէ, ուստի Ալինային հրավիրվել են մասնակցել անմիջապես, առանց լրացուցիչ ընտրության: Հաջողությունը շռնդալից էր՝ հանդերձանք, ստեղծագործական մրցույթ. այս ամենը կասկած չի թողել ժյուրիի անդամների մոտ:

600x400

Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ կինը ֆիթնես-աէրոբիկայում սպորտի վարպետի թեկնածու է եւ նույնիսկ այս ձևում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ապա նրա կազմվածքի ու ճկունության համար անհանգստանալու առիթ չկա՝ այս առումով ևս նա գերազանցում էր բոլորին։

600x400

Ի դեպ, սա Արինայի առաջին հաղթանակը չէ գեղեցկության մրցույթներում: Նա Mrs Russia International Global 2023, «Ռոսաստանի միս ժառանգություն 2020», «Միս Կարելիա 2017» »-ի մրցույթների հաղթողն է։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8428 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են վոկալ տաղանդի բացակայության համար և խորհուրդ տվել «թոշակի անցնել»

13.11.2026
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը համացանցում ծաղրի է ենթարկվել իր նոր՝ «Սիրո ապացույց» երգը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Բիլթ Թաուն հրապարակում ներկայացնելուց հետո:

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2026
Դիտվել է 493 անգամ
13.11.2026
Դիտվել է 320 անգամ
15.11.2026
Դիտվել է 251 անգամ
16.11.2026
Դիտվել է 202 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster