Բանջարեղենային նիհարեցնող կոկտեյլ՝ Ջենիֆեր Էնիսթոնից
25.06.2012
Ջենիֆեր Էնիսթոնի գեղեցիկ կազմվածքը շատ երկրպագուհիների և պարզապես աղջիկների երազանքն է: Պարզվում է' շատ պարզ է Ջենիֆերի գաղտնիքը. նա ամեն օր բանջարեղենային կոկտեյլ է խմում:
Օրերս Ջենիֆերն ամերկյան լրատվամիջոցներին մեկին պատմել է իր կոկտեյլի մասին: Շաբաթվա մեջ մեկ օր նա միայն այդ կոկտեյլն է խմում: «Կոկտեյլը պատրաստվում է ամենաթարմ բանջարեղենով' վարունգ, գազար, բազուկ, սպանախ, սխտոր, նեխուր, կոճապղպեղ»,- ասել է հոլիվուդյան դերասանուհին:
Բոլոր դիետոլոգները միաձայն այս կոկտեյլը համարում են «վիտամինային ռումբ»: «Այս բանջարեղենները մաքրում են արյունը տոկսիններից, նպաստում են ուղեղի աշխատանքին և բարձրացնում տրամադրությունը»,- պարբերականին իր մասնագիտական տեսակետն է հայտնել դիետոլոգը:
Ասում են՝ Ջենիֆերն այսպես պատրաստվում է հարսանեկան զգեստ կրելուն: Լրագրողներն անհամբեր սպասում են նրա և Ջասթին Տերուի ամուսնությանը:
Եվ այսպես, եթե ուզում եք պատրաստել Ջենիֆեր Էնիսթոնի առաջարկած նիհարեցնող կոկտեյլը,ապա Ձեզ անհրաժեշտ է' 6 վարունգ, 3 հում բազուկ, 2 կապ սպանախ, կաղամբ, թարմ սխտոր, 1 գազար, նեխուր:
Հյութքամիչի միջոցով քամեք բոլոր բանջարեղենների հյութը, ավելացրեք սխտորճզմիչով անցկացրած սխտորը և մի փոքր մաղադանոս, որպեսզի կոկտեյլը նմանվի սառը ապուրի: Պահեք այն սառնարանում և օրվա ընթացքում խմեք այնքան, որքան կցանկանաք: Ամենակարևորը' այդ օրը ուրիշ ոչինչ չպետք է ուտել:
Դիտվել է 7379 անգամ
|