Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ սթրեսներն ու դեպրեսիվ վիճակը անմիջական կապ ունեն իգական սեռի կրծքի չափսերի հետ: Նրանք ապացուցում եմ, որ որքան շատ է հուզվում աղջիկը, այնքան շուտ է սկսում զարգանալ նրա կուրծքը:
Բժիշկները համոզված են, որ, համեմատած 19-րդ դարի հետ, ժամանակակից աղջիկների կուրծքը ձևավորվում է 5 տարի ավելի շուտ: Սա կապված է ներկայիս խնդիրների հետ, օրինակ՝ տարաձայնություններ ծնողների հետ, սիրային եռանկյունիներ, բաժանություններ:
Այս միտումը, ըստ բժիշկների, բացասական է, քանի որ որքան շուտ է ձևավորվում կնոջ կուրծքը, այնքան շուտ է նա սկսում սեռական կյանքը, հետևաբար կա վաղաժամ հղիացման վտանգ:
20-06-2025 11:26 Նոր հետազոտությունը պարզել է, որ լռությունը ոչ միայն ձայնի բացակայություն է, այլև ակտիվ ուժ, որը կարող է վերափոխել ուղեղը և բարելավել ընդհանուր առողջությունը։ Ընդամենը երեք օրվա միտումնավոր լռությունից հետո մարդու ուղեղում տեղի են ունենում ֆիզիկական և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությամբ համեմատելի են երկարատև մեդիտացիայի կամ ճանաչողական մարզումների հետ։
20-06-2025 11:00 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն իր կարիերայում գրանցել է եւս մեկ հաղթանակ. Սյուզաննան, ով այս շրջանում ակտիվորեն զբաղված է «Հայ սուպերսթար 6» նախագծի ժյուրիի կազմում, ինքն էլ չի դադարում մասնակցել կարեւորագույն մրցույթների: Հերթական լսումները ռուսական հայտնի Imperial նվագախմի վոկալիստի ընտրության համար էին: Հայ երգչուհին դարձել է մրցույթի ֆավորիտ մասնակիցներից՝ հնարավորություն ստանալով ելույթ ունենալ նվագախմբի հետ:
20-06-2025 05:45 Ջենիֆեր Էնիսթոնը կրկին Smartwater-ի դեմքն է։ «Ընկերներ» սերիալի 56-ամյա աստղը, ով վերջերս ավարտեց Մոնտեսիտոյի իր առանձնատան 15 միլիոն դոլար արժողությամբ վերանորոգումը, հինգ տարվա ընդմիջումից հետո վերադարձել է որպես ապրանքանիշի դեմք։
20-06-2025 05:33 Մելբուռնի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ շաբաթական 30 ժամ աշխատանքը նպաստում է կոգնիտիվ ֆունկցիայի զարգացմանը, սակայն նվազեցնում է արտադրողականությունը: Հետազոտությանը մասնակցել է 40-ն անց 3 500 կին և 3 000 տղամարդ: Ապացուցել է, որ շաբաթական 55 ժամից ավելի աշխատող մարդկանց մոտ նկատվել է կոգնիտիվ անկում, մինչդեռ քիչ աշխատողների կամ ընդհանրապես չաշխատողների մոտ այդպիսի բան չի նկատվել: Այդ տարիքում ինտելեկտուալ մտավարժանքները շատ կարևոր են, օրինակ խաչբառեր ու գլուխկոտրուկներ լուծելը, մինչդեռ չափից շատ ծանրաբեռնվածությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ:
20-06-2025 02:40 Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։ Աբդերահման Սիսակոն ավելի քան 20 մրցանակների դափնեկիր է։