Ինչպես ճանաչել լովելասին. հայտանիշներ
05.06.2012
Կարճ ժամանակվա ծանոթությունից հետո նա իրեն տարօրինակ է պահում, ուշ-ուշ է զանգում, իսկ մի օր էլ ընդհանրապես չի զանգում…
Խուճապի մի մատնվեք: Եվ ամենակարևորը, ինքներդ Ձեզ մեղադրականներ մի ներկայացրեք' « Ես հաստատ ինձ այնպես չեմ պահել, ինչպես պետք էր», « Ես այնքա՞ն էլ գեղեցիկ չեմ…» և այլն:
Փորձեք հարցին նայել այլ տեսանկյունից, միգուցե նա սովորական լովելաս է, կնամոլ: Ուղղակի հաճույք է ստանում իր զոհին թակարդը գցելուց, իսկ ուզածին հասնելուց հետո անհետանալ սիրելի զբաղմունքն է…
Ահա մի քանի ցայտուն իրավիճակներ, երբ կարող եք կնամոլներին տարբերել.
Նա հենց առաջին հանդիպումից համատեղ պլաններ է կառուցում, դրանով ավելի ամուր բռնելով իր «զոհին»:
Լովելասները բաց չեն թողնում առաջին իսկ հանդիպումը իրենց' անկողնում հասած հաջողություններով հպարտանալու համար:
Նրանք փնտրում են այնպիսի կանանց, որոնցով շրջապատը հիանում է: Չէ որ նրանք միշտ հաղթողի դերում են իրենց լավ զգում:
Առաջին, ամենաուշը երկրորդ հանդիպման ժամանակ լովելասն արդեն անկողնում մերձեցման առաջարկ է անում: Ի՞նչ կա որ դրանում…
Նրա հայացքը փախչողի է կամ փնտրողի:
Եթե այսպիսի տղամարդու եք հանդիպել, ապա միանգամից ինքներդ փախեք նրանից… Իսկ եթե բանը հասել է այնտեղ, որ նա ինքն է արդեն անհետացել, մտածեք, որ Ձեր բախտն ուղղակի բերել է. նա այլեւս չի խլի այդքան թանկ ժամանակը: Մտքում միշտ կրկնեք Գարսիա Մարկեսի խոսքերը. «Ոչ ոք արժանի չէ Ձեր արցունքներին, իսկ նա ով արժանի է, երբեք Ձեզ չի ստիպի լաց լինել»… Դիտվել է 4128 անգամ
|