Կանանց ծերացնող սովորություններ. ինչպես խուսափել
04.06.2012
Ծերացումը կենսաբանական գործընթաց է, որից խուսափելն անհնար է: Չնայած կան կանայք, ովքեր 45-ում դեռ երիտասարդ աղջնակի տեսք ունեն, և կան նաեւ այնպիսինները, ովքեր 35-ում ավելի մեծ են երևում, քան կցանկանային: Առաջին հայացքից անվնաս սովորությունները կարող են անմիջական վնաս հասցնել Ձեր գեղեցկությանը: Ծանոթացեք մի քանի «անվնաս», բայց մեզ ծերացնող սովորություններին:
Դուք շատ էմոցիոնալ եք և Ձեր դեմքը միշտ ակտիվորեն մասնակցում է խոսակցությանը: Զարգացած միմիկա: Էմոցիաների դրսևորումը շատ լավ է, բայց եթե անընդհատ կնճռոտում եք ճակատը, բարձրացրած կամ իջեցրած եք պահում հոնքերը, կծում եք շուրթերը, ապա անխուսափելի են, այսպես կոչված, միմիկայի խորշոմները: Ժամանակի ընթացքում Դուք կզգաք, որ այդ սովորությունը շարունակում եք նաև ոչ խոսակցության ժամանակ, այլ պարզապես' ինքնաբերաբար: Եթե նկատել եք այդպիսի սովորություն Ձեզ մոտ, ապա սկսեք հետևել և կարգավորել խոսակցության ընթացքում Ձեր միմիկաները:
Դուք չեք կրում ակնոց և ձեռնոցներ: Այսպիսի աննրբանկատությունը անպայման կբերի մաշկի վաղաժամ ծերացման: Անգամ եթե Դուք մոտակա խանութն եք գնում, միևնույն է, չի հաջողվի խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, և Ձեր աչքերի շուրջ մանր ցան կառաջանա: Արևային ակնոց ընտրելիս ուշադրություն դարձրեք նրա չափսերին. ինչքան մեծ, այնքան լավ:
Դուք սովոր եք անընդհատ տրորել աչքերը: Այս սովորությունն անպայման կառաջացնի խորշոմներ, կապույտ փոսիկներ աչքերի տակ, և աչքերի շուրջ մաշկը կստանա թոշնած տեսք: Հենց նկատեք այսպիսի սովորություն, անմիջապես սկսեք վերահսել Ձեզ, թույլ մի տվեք, որ այն խլի Ձեր գեղեցկությունը:
Որպեսզի կարողանաք հսկել սովորությունը օգտագործեք թարթիչաներկ. այն կսահմանափակի Ձեր «հնարավորությունները» աչքերը տրորելիս:
Քիթը տրորելու սովորությունը: Եթե թեկուզ ինչ-որ մեկն դա կընդունի որպես սիրալիր ժեստ, ապա Ձեր մաշկի համար այն շատ վատ հետևանքներ կունենա: Մաշկը կարմրում է, կեղտոտվում, առաջանում են սեւ կետիկներ: Փորձեք զբաղեցնել Ձեր ձեռքերը, թերթեք որևէ ամսագիր: Մի խոսքով' շեղեք ինքներդ Ձեզ:
Դուք սիրում եք խմել ձողիկով: Հետաքրքիր է, որ ոչ միայն ձողիկը, այլև ծխախոտը խթանում են շուրթերի շուրջ ճառագայթանման խորշոմների առաջացմանը: Սրանք, իմիջայլոց, շատ դժվար է «փակել» որևէ քսուքով: Դիտվել է 8357 անգամ
|