Ստյուարտն ու Փեթինսոնը հրաժարվել են միասին նկարվել Կաննում
26.05.2012
Կաննի փառատոնում վերջապես տեղի է ունեցել «Ճանապարհին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնելու են եկել Քրիսթեն Ստյուարտը, Քրիսթեն Դանսթը, Սեմ Ռայելը, այլք: Կարմիր գորգի վրա հայտնվել է նաև Ստյուարտի ընկերը' Ռոբ Փեթինսոնը, բայց նրանք ցուցադրաբար չեն շփվել. ոչ մի լուսանկար, անգամ ոչ մի բառ: Սա չափազանց զարմացրել է լրագրողներին:
«Մթնշաղ» ֆիլմի հերոսներ 22-ամյա Քրիսթենը և 26-ամյա Ռոբը բոլոր փառատոններին և հավաքույթներին միասին հայտնվելու եւ նկարվելու առիթը բաց չեն թողել երբեք: Բայց այս անգամ ամեն ինչ ուրիշ էր… Ստյուարտը ներկայացել է երեկոյան երկար զգեստով՝ զարդարված թանկարժեք քարերով:

Կարծես չի էլ նկատել Փեթինսոնին, փոխարենը մերթընդմերթ գրկախառնվել է կոլեգաների հետ:

Իսկ ահա Ռոբերտը, որ միացել է հավաքվածներին ամենավերջինը, հագել է սև, խիստ կոստյում:

Չի ժպտացել ու չի թաքցրել, որ տրամադրություն չունի:

Արդյոք սիրահար զույգը, որ արդեն 6 տարի է, միասին է, վիճել է, թե PR քայլ էր: Կաննից հետո նրանց կշարունակեն հետեւել հարյուրավոր աչքեր: Դիտվել է 7170 անգամ
|