Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024

Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Անջատեք գույնը

Համաձայն 2022 թվականին անցկացված ուսումնասիրության՝ ձեր հեռախոսը պակաս հետաքրքիր դարձնելը շատ հեշտ է․ պարզապես պետք է էկրանը սև ու սպիտակի վրա դնել: Փաստն այն է, որ վառ գույներն ազդում են մեր դոֆամինային ընկալիչների վրա և կախվածություն առաջացնում: Մի շտապեք կասկածել, որ ձեր սմարթֆոնն ունի նման գործառույթ. iPhone-ում կարգավորումներում պետք է ընտրեք «Հատուկ հնարավորություններ» կետը անցնեք «Տեքստի ցուցադրումն և չափը», այնուհետև «Գունավոր զտիչներ»: Android-ում մենյուի տարրերի անվանումները մի փոքր տարբեր են՝ «Հատուկ հնարավորություններ», «Գույն և շարժում», «Գույնի ուղղում»:

Օգտվեք «ապահովիչից»

Դժվար է վարժվել ցանկացած հնարավորության դեպքում ձեռքը չգցել հեռախոսին. հաճախ մենք գաջեթը վերցնում ենք գրեթե ռեֆլեքսորեն, հենց որ հորիզոնում հայտնվում է ձանձրույթի հեռանկարը: Գաջեթի գիտակցված օգտագործմանը կօգնի հասնել ֆիզիկական «ապահովիչը». դա կարող է լինել հեռախոսի անհարմար պատյանը կամ էկրանին հագցրած մազերի ռեզինը: Օգտագործման գործընթացը բարդացնելը  կստիպի մտածել ձեր գործողությունների նպատակահարմարության մասին:

Անջատեք ավելորդ ծանուցումները

Եթե նույնիսկ վստահ եք, որ էկրանին ոչ մի կարևոր բան չեք տեսնի, հետաքրքրությունը ձեզ ստիպում է նորից ու նորից շեղվել գործերից։ Ձայնը, թրթռումը և պարզապես փայլող էկրանն անխուսափելիորեն կխլեն ձեր ուշադրությունը: Կարիք չկա ամբողջությամբ անջատել ծանուցումները. ժամանակակից սմարթֆոնները թույլ են տալիս կատարել բավականին ճկուն կարգավորումներ, որպեսզի ապագայում ժամանակ չկորցնեք անհեթեթությունների վրա:

Հավելվածների փոխարեն օգտվեք կայքերից

Շատ հավելվածներ այնքան հարմար են դարձել, որ դրանք կարող եք օգտագործել փակ աչքերով, քանի որ նույն գործողությունները կրկնում եք օրական հազարավոր անգամ։ Բայց արդյո՞ք սա իսկապես լավագույն միջոցն է դրանցում մեկ ժամ, օր, շաբաթ, ամբողջ կյանք անցկացնելու համար: Սոցիալական ցանցերից արմատապես հրաժարվելու փոխարեն, որոնք, ի թիվս այլ բաների, կարող են ձեզ զրկել արժեքավոր շփումներից և դեմ առ դեմ հաղորդակցությունից, օգտագործեք դրանք այնքան, որքան ցանկանում եք, բայց վեբ տարբերակով։ Ձեր էջ մուտք գործելիս նվազագույն անհարմարությունը կկանխի հաղորդագրություններիերի ձեր ժապավենն անմիտ պտտելուց. սա այն դեպքն է, երբ ծուլությունը ձեզ օգուտ կբերի:

Տարածություն պահպանեք

600x400

Եթե ցանկանում եք սկսել ավելի շատ ջուր խմել, շիշը պահեք տեսադաշտում: Նույնը հեռախոսի դեպքում է, միայն՝ հակառակ ուղղությամբ: Բնական է կենտրոնանալն այն ամենի վրա, ինչը տեսանելի է և անմիջական հասանելի: Հաճախ ձեր գաջեթը հեռու դրեք տեսադաշտից՝ պայուսակի մեջ, գրասեղանի դարակում, մեկ այլ սենյակում: Անկեղծ լինենք. աշխարհի վերջը չի լինի, եթե երկու ժամ անց կարդաք գովազդային նամակը, իսկ զանգը բաց չթողնելու համար պարտադիր չէ ամբողջ օրը նայեք էկրանին:

Հիմնական էկրանից հեռացրեք հավելվածները

Ամենահեշտ գործողությունը, որ կարող եք անել այս պահին, ձեր հիմնական էկրանից հավելվածների պատկերակները հեռացնելն է, որոնք ամենաշատ ժամանակն են խլում: Տեղադրեք դրանք մի թղթապանակում, որին դեռ պետք է գիտակցաբար հասնեք: Սա ձեզ ժամանակ կտա մտածլու և ձեր կարծիքը փոխելու համար: Գայթակղիչ սոցիալական ցանցի ճանապարհին նույնիսկ մի քանի լրացուցիչ գործողությունները բուժիչ ազդեցություն կունենան: Բացի այդ, երբ հավելվածները տեսադաշտից դուրս են, ավելի քիչ եք գայթակղվում դրանք օգտագործել:

Ձեռք բերեք «լուռ» համար

Եթե նախընտրում եք ավելի արմատական միջոցներ, բայց նախաընտրում եք կապի մեջ մնալ, փորձեք ձեռք բերել երկրորդ հեռախոսահամար, որի մասին կիմանան միայն ձեզ ամենամոտ մարդիկ: Ինքներդ որոշեք, թե երբ է նպատակահարմար այն օգտագործել: Միգուցե այն ձեր ուղեկիցը կլինի միայն հանգստյան օրերին, կամ գուցե հակառակը՝ միայն աշխատանքային ժամերին, որպեսզի ձեզ ոչինչ չշեղի կարիերա կառուցելուց։

Ձևակերպեք ձեր նպատակը

Էկրանի վրա ժամանակի կրճատումը նման է հենց այնպես օտար լեզու սովորելուն, երբ չգիտեք, թե երբ եք այն օգտագործելու: Իհարկե, ձեզ կարող է մտահոգել գաջեթների ազդեցությունը առողջության վրա, սակայն կարևոր է, որ նպատակը լինի դրական և ոգեշնչող: Բացի այդ, չափազանց դժվար կլինի ձեր ծրագրերն իրականացնել հիմնվելով միայն կամքի ուժի վրա՝ առանց մոտիվացիայի։ Նպատակը ձեր հեռախոսը գայթակղությունից, որին փորձում եք դիմակայել, խոչընդոտի վերածելն է, որը խանգարում է ձեզ հոբբիով զբաղվելուն կամ, ասենք, կենդանի հաղորդակցությանը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2215 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպիսին կլինի Օձի տարին՝ 2025-ը

10.12.2024
Ինչպիսի՞ն է խոստանում լինել Օձի տարին, ե՞րբ է այն սկսվում ըստ արևելյան օրացույցի, ո՞ր ոլորտներում և ում համար հաջողակ կլինի։

Կոճապղպեղը վտանգավոր է կանանց առողջության համար

12.11.2024
Այնուամենայնիվ, կանայք պետք է խստորեն վերահսկեն այս համեմունքի օգտագործումը, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նրանց առողջության վրա:

Որքան ժամանակ է պահանջվում «առաջին հայացքից սիրո» համար

29.10.2024
Գիտնականներն իրենց կարծիքն ունեն այն մասին, ինչ մենք անվանում ենք «սեր առաջին հայացքից»։

Կարմիր կոշիկի տեսությունը․ ինչպես ընդամենը մեկ դետալով կերպարը դարձնել ոճային

27.09.2024
Սոցիալական ցանցերում կրկին պարզ միջոց են մշակել կերպարն ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Ինչպես միշտ, տեսությունն այնքան էլ նոր չէ, բայց վերջերս դարձել է արդիական:

Բժիշկը թվարկել է մարմնի 3 մաս, որոնք բոլորը մոռանում են լվանալ լողանալիս

13.09.2024
Մարմնի մասերի ոչ բավարար խնամքը կարող է հանգեցնել ոչ միայն տհաճ հոտերի, այլեւ վարակների։

5 գեղեցիկ սիրային ավանդույթ ամբողջ աշխարհից

16.08.2024
Դրանցից որոշներն արժե փոխառել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-12-2024 11:38
Ուղեղի երկարատեւ հոգնածությունը կարող է վարքային փոփոխություններ առաջացնել, մասնավորապես՝ ագրեսիայի ուժեղացում։ Այսպիսի եզրակացության են եկել այն հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է PNAS ամսագրում։ Ստացված տվյալները ընդգծում են հանգստի կարեւորությունը որոշումներ ընդունելուց առաջ։ Մետաբոլիկ հյուծումը ճակատային հատվածներում նվազեցնում է կոգնիտիվ արդյունավետությունը, ինչն անդրադառնում է վարքի վրա և կարող է հանգեցնել ոչ օպտիմալ լուծումների։
10-12-2024 11:34
Անջելինա Ջոլին խոստովանել է, որ իրեն երբեք լուրջ չեն վերաբերվել որպես դերասանուհի։ Խոսելով իր նոր ֆիլմի մասին, որտեղ նա մարմնավորում է օպերային երգչուհի Մարիա Կալլասին, Անջելինան նշել է, որ «դա մարտահրավեր էր»։ Նրա խոսքով, ինքը ամիսներ է անցկացրել՝ ուսումնասիրելով օպերային երգեցողություն՝ Մարիա Կալաս խաղալու համար, իսկ ֆիլմում իր ձայնը միախառնում է Կալլասի ձայնի հետ:
10-12-2024 05:51
Քիմ Քարդաշյանը, կարծես, այս տոնական սեզոնին պատրաստվում է մեկ ոտքով քայլել` ոսկորի կոտրվածքի պատճառով։ SKIMS-ի հիմնադիրը վնասվածքի մասին լուրը հայտնել է իր անձնական բլոգում՝ կիսվելով հատուկ կոշիկներով ոտքի լուսանկարով, որի վրա հենված է հենակով: «Կոտրված ոտք՝ տոներին ընդառաջ»,- մակագրել է նա նկարը՝ ավելացնելով զայրացած էմոջի:
10-12-2024 01:45
2024 թվականի դեկտեմբերի 9-ին Մոսկվայի դատարանը պաշտոնապես լուծարել է Աննա Սեդոկովայի և լատվիացի բասկետբոլիստ Յանիս Տիմմայի ամուսնությունը։ 41-ամյա երգչուհին ամուսնալուծության հայց ներկայացրել էր հոկտեմբերի վերջին։ Զույգը համատեղ երեխաներ չունի, ուստի ամբողջ գործընթացը տևել է մի քանի շաբաթ։ Նախկին ամուսիններն իրենք դեռ չեն մեկնաբանել լուրը։
09-12-2024 10:40
Stikes Muhammadiyah Ciamis College-ի (Ինդոնեզիա) գիտնականները պարզել են, որ լոլիկի հյութի օգտագործումը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, այլև օգնում է վերահսկել արյան ճնշումը: Գիտնականների կարծիքով, A, B, C վիտամիններով, կալիումով և այլ օգտակար նյութերով հարուստ լոլիկը դրսևորել է իր դրական ազդեցությունը օրգանիզմի վրա համալիր ազդեցության շնորհիվ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.12.2024
Դիտվել է 531 անգամ
06.12.2024
Դիտվել է 525 անգամ
07.12.2024
Դիտվել է 506 անգամ
09.12.2024
Դիտվել է 442 անգամ
08.12.2024
Դիտվել է 401 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster