Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Հրապարակվել է Google-ում 2022 թվականին ամենաշատ փնտրված աստղերի վարկանիշը

29.11.2022

The New York Post-ը հրապարակել է այն աստղերի վարկանիշը, որոնց 2022 թվականին համացանցի օգտատերերն ամենահաճախ են փնտրել Google որոնողական համակարգում։ Հոլիվուդյան CelebTattle լրատվականի ուսումնասիրության հիման վրա՝ ցուցակը գլխավորել է Էմբեր Հերդը։

ԱՄՆ-ում նրա անունը հարցվել է ամսական միջինը 5,6 միլիոն անգամ: Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ ամսական 5,5 միլիոն որոնման հարցումով, զբաղեցրել է Ջոնի Դեփը։ Դժվար չէ պատկերացնել, որ դա պայմանավորված է նախկին ամուսինների դատական պայքարով, որն առաջին կիսամյակում արժանացավ հանրության մեծ ուշադրությանը։ Հիշեցնենք, որ Էմբերը մեղավոր է ճանաչվել զրպարտության մեջ և պարտավորվել է Ջոնիին վճարել 15 միլիոն դոլար դրամական փոխհատուցում:

600x400

Հանրաճանաչության երրորդ տեղը, ըստ որոնման միտումների, զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ը (ամսական 4,3 միլիոն որոնում)։ Այս տարի ամբողջ աշխարհը նշեց Եղիսաբեթ II-ի գահ բարձրանալու 70-ամյակը, բայց ուրախ հոբելյանից հետո տխուր իրադարձություն տեղի ունեցավ՝ սեպտեմբերին թագուհին մահացավ, և գահ բարձրացավ նրա ավագ որդին՝ արքայազն Չարլզը, որը հռչակվեց Չարլզ III թագավոր։

Չորրորդ տեղում ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդին է (ամսական 4,06 մլն հարցում), ում ամուսնալուծությունը մոդել Ժիզել Բունդխենից նույնպես դարձել է տարվա ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Հինգերորդ և վեցերորդ հորիզոնականները զբաղել են Քիմ Քարդաշյանը (ամսական 3,4 միլիոն հարցում) և նրա նախկին ընկեր Փիթ Դևիդսոնը (ամսական 3,2 միլիոն հարցում)․ այս զույգը մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում իրենց վառ սիրավեպով:

600x400

Ամենահայտնի աստղերի տասնյակը եզրափակում են Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը (3,19 մլն հարցում), Հոլիվուդի ամենահայտնի ապտակի հեղինակ Ուիլ Սմիթը (3,15 մլն հարցում), «Շատ տարօրինակ գործեր»-ի աստղ Միլի Բոբի Բրաունը (2,78 մլն հարցում) և «Էյֆորիայի» աստղ Զենդայան (2,71 միլիոն հարցում։

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 555 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

16 աստղ «մերկ» զգեստներով «Օսկարի» մրցանակաբաշխության միջոցառումներին

16.03.2023
«Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխության կարմիր գորգին «մերկ» զգեստների պակաս դարձյալ չզգացվեց։

Կանայք տղամարկանցից շատ են բարի գործեր կատարում

07.03.2023
Մարտի 8–ի նախօրեին փորձ է արվել պարզել բարեգործի բնորոշ կերպարը։

Բլանշետ, Բրիջս, Բասեթ. Time ամսագիրը հրապարակել է «Տարվա կին 2023 թ» վարկանիշային ցանկը

04.03.2023
Հրատարակությունն ավանդաբար ընտրում է ամենահայտնի կին ներկայացուցիչներին։

Ով է 58-ամյա Մոնիկա Բելուչիի ընտրյալը

24.02.2023
Paris Match-ի ֆրանսիական հրատարակությունը տեղեկացնում է, որ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նոր սեր ունի։

Ինչպես որոշել ձեր տեսակը. պարզեք, թե ինչպիսին է ձեր արտաքինը

23.02.2023
Կան բազմաթիվ հնարքներ, թե ինչպես կարելի է որոշել ձեր արտաքին տեսքը: Այնուամենայնիվ, ամենատարածվածը Դեյվիդ Քիբիի տարբերակումն է։ Ներկայացնում ենք, թե ինչպիսի դասակարգում է նա առաջարկել։

48-ամյա Դի Կապրիոյի նոր ընկերուհին 19-ամյա մոդել է Իսրայելից

04.02.2023
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի նոր ընկերուհին, պարզվել է, իսրայելցի մոդել Էդեն Պոլանին է, ով նրանից փոքր է ավելի քան 30 տարով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-04-2023 14:44
Չինաստանի ինը մասնագիտական քոլեջներ իրենց ուսանողներին կուղարկեն գարնանային արձակուրդի, որպեսզի նրանք կարողանան զուգընկեր գտնել: Այսպիսով, իշխանությունները հույս ունեն բարձրացնել ծնելիությունը երկրում:
01-04-2023 14:43
Ավստրալիայի 94-ամյա բնակչուհին, որը նույնիսկ դպրոցական կրթություն չի ստացել, 14 տարեկանից վարել է կարդացած գրքերի ցանկ։ Նրա թոռը Twitter-ի իր հետեւորդների հետ կիսվել է իր տատիկի օրագրի մի մասով։ Այն ունեցել է 1658 վերնագիր։
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2023 թ

01.04.2023
Այս ամիս սիրո մոլորակը' Վեներան, կհաստատվի Երկվորյակներում՝ արդյունքում մեզ համար ավելի հեշտ կլինի ընդհանուր լեզու գտնել, ավելի հաճելի կլինի միմյանց հետ շփվելը։

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 781 անգամ
28.03.2023
Դիտվել է 385 անգամ
30.03.2023
Դիտվել է 270 անգամ
29.03.2023
Դիտվել է 264 անգամ
01.04.2023
Դիտվել է 261 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster