Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աշնանային դդումի կարկանդակ ջեմով

22.10.2022

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշնանային ոսկեգույն դդմով կարկանդակ։ Պատրաստվում է շատ պարզ և արագ՝ առանց ձվի և կաթնամթերքի օգտագործման։ Պատրաստման ժամանակը` 60 րոպե:

Բաղադրիչները

• Դդում (մաքրած)` 500 գ
• Բուսական յուղ (առանց հոտի)` 160 գ
• Շաքարավազ՝ 200 գ
• Ընկույզ՝ 60 գ
• Եգիպտացորենի օսլա` 2 ճ.գ. լ.
• Ջուր` 4 ճ.գ.
• Ցորենի ալյուր՝ 400 գ
• Աղ՝ 0,5 թ.գ.
• Խմորի փխրեցուցիչ՝ 2 թ.գ.
• Կիտրոնի կեղեւ՝ 2 թ.գ.
• Դարչին ՝ 1 թ.գ.
• Կոճապղպեղ (աղացած)՝ 0,5 թ.գ.
• Հիլ՝ 1/4 թ.գ.
• Ջեմ՝ 400 գ:

Պատրաստման եղանակը

Դդումը նախ կտրատում ենք միջին չափի կտորների (որպեսզի ջեռոցում չչորանա) և եփում ենք ջեռոցի մեջ։

600x400

Փափուկ եփած դդումը հարում ենք բլենդերով մինչեւ ստացվի խյուս:

600x400

Առանձին օսլան բացում ենք ջրով և լավ խառնում։

600x400

Պատրաստի դդումի խյուսին ավելացնում ենք կիտրոնի կեղեւը, կտրատած ընկույզը, ձեթը և նախապատրաստած օսլան և լավ խառնում։

600x400

Ալյուրն անպայման մաղում ենք, խառնում փխրեցուցիչի հետ, ավելացնում մի քիչ աղ, շաքարավազ, վանիլին, դարչինը, կոճապղպեղը, հիլը և խառնում։

600x400

Դդմի զանգվածին մաս-մաս ավելացնում ենք բաղադրիչներով հագեցած ալյուրը և հունցում խմորը։ Կստացվի խիտ խմոր։

600x400

Խմորը դնում ենք թխվածքի թղթով պատված տարրայի վրա, հարթեցնում և դնում թխելու նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մինչև ստացվի ոսկե-դարչնագույն երանգ:

600x400

Սառեցված տորթի վրայից կտրում ենք անհարթ եզրերը։

600x400

Տորթը բաժանում ենք 2 մասի։

 600x400

Տորթի մի կեսի վրա քսում ենք ջեմ և վերևից ծածկում երկրորդով կեսով։

 600x400

Վերևի շերտի վրա ևս ջեմ ենք քսում և վրան ցանում տորթերի մնացորդներից ստացված փշրանքը։

600x400

Թողնում ենք մի քիչ ներծծվի, ցանկության դեպքում զարդարում ընկույզով, կտրատում և վայելում անուշաբույր խմորեղենը։

600x400

Բարի ախորժակ։

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 4004 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-05-2025 10:12
Ենթադրվում է, որ Մոնիկա Բելուչին նկարահանվել է ռուս ռեժիսոր Կանտեմիր Բալագովի «Բատերֆլայի խնջույք» անգլալեզու դեբյուտային ֆիլմում։ Այս մասին հաղորդում է La Voix du Nord թերթը՝ հղում անելով Ֆրանսիայի Դյունկերկ քաղաքի սոցիալական ցանցերին։ Հրատարակությունը հայտնել է, որ ամսվա սկզբին Զուիդկուտի լողափում և Սեն-Պոլ-սյուր-Մեր համայնքում անցորդները նկատել են Բալագովի նկարահանող խմբին, մասնավորապես՝ Մոնիկա Բելուչիին։
23-05-2025 09:49
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ֆրանսիայում ավելի ու ավելի շատ աղջիկներ չեն նույնականացնում իրենց որպես հետերոսեքսուալ, գրում է Le Monde-ը։ Ազգային ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի սոցիոլոգ Մարի Բերգստրոմի կողմից անցկացված «Ապագայի սեռականությունը» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 18-ից 29 տարեկան կանանց 19%-ը իրենց հետերոսեքսուալ չի համարում։ Տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը կազմում է 8%: Ավելին, աղջիկների շրջանում այս թիվը 2015-ից 2023 թվականներին հնգապատկվել է։
23-05-2025 09:31
Նյու Յորք նահանգի Օլբանի քաղաքից լուրերի հղի հաղորդավարուհու ջրերը գնացել են օրվա լուրերը հաղորդելուց ընդամենը մի քանի րոպե առաջ, հայտնել է NBC News-ը: WRGB-ի հեռուստադիտողները մայիսի 21-ին հեռուստաէկրանին տեսել են հաղորդավարուհիներ Օլիվիա Ջաքվիթին և Ջուլիա Դանին, որոնք ժպիտը դեմքերին հայտնել են կարևոր լուրեր: Ջաքուիթի ջրերը գնացել էին դրանից մի քանի րոպե առաջ, և հիվանդանոց գնալու փոխարեն նա, անտեսելով ցավերը, շարունակել է ուղիղ եթերում լուրեր հաղորդել։
23-05-2025 02:16
Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին, ասել է, որ դպրոցական համակարգը «լուրջորեն հնացած է» և որ դրա պատճառով պատրաստ է իր սեփական երեխաներին տնային ուսուցում տալ ։ Ռեալիթի շոուի աստղը, որի կարողությունը գնահատվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, hamacancwum քննադատության է արժանացել և անվանվել է «իրականությունից կտրված»։
23-05-2025 01:14
31-ամյա Սաոիրշա Ռոնանը սպասում է իր առաջնեկին ամուսնու՝ Ջեք Լոուդենի հետ։ Սա հայտնի դարձավ Ֆրանսիայում Louis Vuitton-ի ցուցադրությանը նրա ելույթից հետո. դերասանուհին հանրությանը ներկայացավ նկատելիորեն կլորացած փորիկով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.05.2025
Դիտվել է 1031 անգամ
20.05.2025
Դիտվել է 524 անգամ
21.05.2025
Դիտվել է 415 անգամ
22.05.2025
Դիտվել է 370 անգամ
23.05.2025
Դիտվել է 302 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster