Բլիթ կարտոֆիլով, լոլիկով և խոզապուխտով
08.10.2022
Խրթխրթան կեղևով համեղ և հյութալի այս բլիթը դուր կգա բոլորին: Կհագեցնի քաղցը, տրամադրությունը կբարձրացնի, կհաղորդի էներգիա, ինչը նշանակում է, որ օրը հաջող կանցնի։
Բաղադրիչները
• Ցորենի ալյուր՝ 120 գ
• Տարեկանի ալյուր՝ 60 գ
• Ջուր՝ 70 մլ
• Բուսական յուղ՝ 70 մլ
• Աղ՝ 1 պտղունց
• Փխրեցուցիչ խմոր՝ 0,5 թ.գ.
• Շաքարավազ՝ 1 ճ.գ.
• Կարտոֆիլ (խաշած)՝ 1 հատ
• Լոլիկ՝ 1 հատ
• Խոզապուխտ՝ 100 գ
• Կարմիր սոխ՝ 1 հատ
• Մարինացված վարունգ՝ 1 հատ
• Կարագ՝ 2 ճ.գ
• Թթվասեր՝ 1 ճ.գ.։
Պատրաստման եղանակը
Խառնեք երկու տեսակի ալյուրները, աղը, շաքարավազը և փխրեցուցիչը։
![galet-1-LN 600x400](/images/mixed/galet-1-LN.jpg)
Եռացրեք ջուրը։ Ալյուրի մեջ լցնել ձեթ և տաք ջուր։ Խմորը հունցեք։ Փաթաթեք սննդի թաղանթով և թողեք հանգստանա 30 րոպե։
![galet-2-LN.jpg 600x400](/images/mixed/galet-2-LN.jpg)
Այս քանակությամբ խմորից կարելի է պատրաստել երկու բլիթ։ Վերը նշված բաղադրիչների քանակը մեկի համար են: Քանակը մոտավոր է, չէ՞ որ բանջարեղենի չափերը տարբեր են լինում։ Վերցրեք նույն տրամագծով կարտոֆիլ, սոխ և լոլիկ, ինչը էական չէ, բայց ավելի էսթեթիկ է թվում: Կտրատեք խոզապուխտը ձեզ հարմար չափով:
Կարտոֆիլը պետք է նախօրորք խաշեք։
![galet-3-LN.jpg 600x400](/images/mixed/galet-3-LN.jpg)
Խմորը խոհանոցային թղթի վրա գրտնակեք կլոր բարակ շերտով, մեջտեղին թթվասեր քսեք։ Շարեք լիցքը՝ հերթափոխով կարտոֆիլի, թթու վարունգի, սոխի, լոլիկի և խոզապուխտի կտորները։
![galet-4-LN.jpg 600x400](/images/mixed/galet-4-LN.jpg)
Լիցքի վրա աղ ցանեք՝ ըստ ճաշակի, վրան կարագի կտորներ դրեք ու ծայրերը փաթաթեք՝ ծալքեր անելով։
![galet-5-LN.jpg 600x400](/images/mixed/galet-5-LN.jpg)
Ջեռոցը տաքացրեք 200-220 աստիճան։ Թլիթը թխեք 20-25 րոպե։
![/galet-7-LN.jpg 600x400](/images/mixed/galet-7-LN.jpg)
Մատուցելիս կարող եք վրան կանաչի շաղ տալ։
![galet-8-LN.jpg 600x400](/images/mixed/galet-8-LN.jpg)
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1980 անգամ
Читать на русском
|