Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Բլիթ կարտոֆիլով, լոլիկով և խոզապուխտով

08.10.2022

Խրթխրթան կեղևով համեղ և հյութալի այս բլիթը դուր կգա բոլորին: Կհագեցնի քաղցը, տրամադրությունը կբարձրացնի, կհաղորդի էներգիա, ինչը նշանակում է, որ օրը հաջող կանցնի։

Բաղադրիչները

• Ցորենի ալյուր՝ 120 գ

• Տարեկանի ալյուր՝ 60 գ

• Ջուր՝ 70 մլ

• Բուսական յուղ՝ 70 մլ

• Աղ՝ 1 պտղունց

• Փխրեցուցիչ խմոր՝ 0,5 թ.գ.

• Շաքարավազ՝ 1 ճ.գ.

• Կարտոֆիլ (խաշած)՝ 1 հատ

• Լոլիկ՝ 1 հատ

• Խոզապուխտ՝ 100 գ

• Կարմիր սոխ՝ 1 հատ

• Մարինացված վարունգ՝ 1 հատ

• Կարագ՝ 2 ճ.գ

• Թթվասեր՝ 1 ճ.գ.։

Պատրաստման եղանակը

Խառնեք երկու տեսակի ալյուրները, աղը, շաքարավազը և փխրեցուցիչը։

600x400

Եռացրեք ջուրը։ Ալյուրի մեջ լցնել ձեթ և տաք ջուր։ Խմորը հունցեք։ Փաթաթեք սննդի թաղանթով և թողեք հանգստանա 30 րոպե։

600x400

Այս քանակությամբ խմորից կարելի է պատրաստել երկու բլիթ։ Վերը նշված բաղադրիչների քանակը մեկի համար են: Քանակը մոտավոր է, չէ՞ որ բանջարեղենի չափերը տարբեր են լինում։ Վերցրեք նույն տրամագծով կարտոֆիլ, սոխ և լոլիկ, ինչը էական չէ, բայց ավելի էսթեթիկ է թվում: Կտրատեք խոզապուխտը ձեզ հարմար չափով:

Կարտոֆիլը պետք է նախօրորք խաշեք։

600x400

Խմորը խոհանոցային թղթի վրա գրտնակեք կլոր բարակ շերտով, մեջտեղին թթվասեր քսեք։ Շարեք լիցքը՝ հերթափոխով կարտոֆիլի, թթու վարունգի, սոխի, լոլիկի և խոզապուխտի կտորները։

600x400

Լիցքի վրա աղ ցանեք՝ ըստ ճաշակի, վրան կարագի կտորներ դրեք ու ծայրերը փաթաթեք՝ ծալքեր անելով։

600x400

Ջեռոցը տաքացրեք 200-220 աստիճան։ Թլիթը թխեք 20-25 րոպե։

600x400

Մատուցելիս կարող եք վրան կանաչի շաղ տալ։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 860 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հագեցնող ռիզոտո՝ ոսպով

18.05.2023
Ռիզոտան ամբողջ աշխարհում հենց այնպես չէ, որ հայտնի է դարձել։ Այս դասական իտալական ուտեստը գնահատվում է իր պարզ բաղադրատոմսի, առողջարար բաղադրիչների և վառ համի համար:

Գարնանային 3 աղցան, որոնք ցանկանում եք պատրաստել ամեն օր

28.04.2023
Գարնանը վերջապես հայտնվում են առաջին բանջարեղենն ու խոտաբույսերը, և դուք ցանկանում եք ինչ-որ թարմ, թեթև և բուրավետ ուտեստ համտեսել:

Տապակած հավ՝ արքայախնձորով

15.03.2023
Հավի միսն ու արքայախնձորը հիանալի և հաճախ օգտագործվող համադրություն են։ Առաջարկում ենք ջեռոցում եփած արքայախնձորով հավի բաղադրատոմս։

Բանանով և նարնջի սոուսով նրբաբլիթներ

08.02.2023
Աղանդերային հրաշալի ուտեստ: LN-ը խորհուրդ է տալիս պատրաստել այն հատկապես երեկոյան, երբ աշխատանքային օրվա ավարտին ուզում եք թեթեւանալ, ուրախացնել ընտանիքի անդամներին: Նրբաբլիթները կզարմացնեն եւ գերագույն հաճույք կպարգեւեն Ձեր «հատուկ» հյուրերին:

Իմունիտետը բարձրացնող ըմպելիք

20.01.2023
Պատրաստվում  է տասը րոպեում, կարելի է օգտագործել ողջ օրվա ընթացքում: Իմբիրով թեյը շատ լավ միջոց է ֆիզիկական եւ մտավոր հոգնածության դեպքում:

Երշիկով աղցան' նախաճաշին

23.11.2022
Նախաճաշը պետք է հեշտ պատրաստվի, միաժամանակ լինի համեղ եւ գեղեցիկ: Ահա հետաքրքիր բաղադրատոմս' օրը լավ սկսելու համար: Բացի դրանից, որ բավականին հեշտ է պատրաստվում, նաև երկար ժամանակ ապահովագրում է Ձեզ քաղցից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-05-2023 02:29
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն վիտամին C-ն, նույնիսկ մեծ չափաբաժիններով, չի կարող բուժել մրսածությունը, բայց այն լավ պրոֆիլակտիկ միջոց է, որն ապահովում է իմունիտետը: Հիվանդության ժամանակ ասկորբինաթթուն օգնում է սկսել մի շարք գործընթացներ, որոնք օգնում են վերականգնմանը, բայց արդյունավետությունը անհատական է և կախված է ամբողջ օրգանիզմի վիճակից:
29-05-2023 01:38
Վնասակար բան ուտելու ցանկությունը հաճախ առաջանում է հոգեկան սթրեսի պատճառով։ Նման պահերին բժիշկը խորհուրդ է տվել շեղվել ֆիզիկական ակտիվությամբ, այդ ժամանակ ուղեղը կկենտրոնանա մկանները կառավարելու վրա։ Ինչպես նաև գիշերը մինչև ժամը 21:00-ն ատամները լվանալը կօգնի հաղթահարել սովի կեղծ զգացումը։
26-05-2023 23:50
Մարգո Ռոբին մասնակցել է Vogue-ի ֆոտոշարքին՝ Բարբի տիկնիկի հագուստ հագնված։ Հարցազրույցներից մեկում 32-ամյա դերասանուհին խոսել է «Բարբի» ֆիլմում իր դերի մասին, որում նկարահանվել է Ռայան Գոսլինգի հետ՝ ով ստացել է Քենի դերը։
26-05-2023 23:44
Դուբայից տնային տնտեսուհին բողոքել է միլիոնատեր ամուսնու հետ «ծանր» կյանքից եւ դարձել քննադատության ու ծաղրի թիրախ։ Նրա մտահոգությունները, մասնավորապես, ներառում են «միշտ լավ տեսք ունենալը», «չափազանց շատ սնունդը» եւ «առաջին կարգով թռչելը»: 23-ամյա Լինդա Անդրադեն, ով ծնվել է Հորդանանում, ամուսնացած է Դուբայի Forex եւ Crypto թրեյդեր Ռիկի Անդրեյդի հետ, որի հետ հարաբերությունները սկսել է ընդամենը 19 տարեկանում:
25-05-2023 09:40
Լոգանք ընդունելը դրական է ազդում օրգանիզմի վրա, սակայն դրա համար հակացուցումներ կան, հատկապես, եթե ջրի ջերմաստիճանը 37 աստիճանից բարձր է։ Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդությունների առկայության դեպքում պետք է հրաժարվել տաք լոգանքից։ Ցածր ճնշում ունեցող մարդիկ ևս չպետք է տաք լոգանք ընդունեն, քանի որ այդ ընթացքում անոթներն էլ ավելի են ընդլայնվում։ Սա կարող է առաջացնել ուշագնացություն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2023 թ․

01.05.2023
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի մայիսը շատերի համար դինամիկ և ակտիվ ամիս կլինի։ Այո, կամակոր ճակատագրի բացասական ծրագրերն այս ընթացքում կակտիվանան, բայց դրանք շատ ավելի քիչ կլինեն, քան դրական իրադարձություններն ու փոփոխությունները։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.05.2023
Դիտվել է 10054 անգամ
24.05.2023
Դիտվել է 316 անգամ
23.05.2023
Դիտվել է 279 անգամ
25.05.2023
Դիտվել է 226 անգամ
29.05.2023
Դիտվել է 76 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster