Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Կարտոֆիլի երշիկ. շատ անսովոր, անհավանական համեղ և պարզ

15.06.2022

Պարտադիր չէ, որ համեղ նրբերշիկը մսային լինի, հատկապես՝ տնական։ Միսը կարելի է փոխարինել կարտոֆիլով, և շատերի համար այն կլինի ոչ միայն համեղ ուտեստ, այլև մանկության իսկական համ։

Անպայման պատրաստեք նման երշիկ, եթե երբեք չեք փորձել, և եթե այն հիշեցնում է անհոգ մանկություն, ապա սա ևս մեկ պատճառ է օգտագործելու այս բաղադրատոմսը, մանավանդ որ դրա մեջ ոչ մի բարդ բան չկա։


Ձեզ անհրաժեշտ կլինի.

• հում կարտոֆիլ՝ 500 գ,
• խոզի ճարպ՝ 100-120 գ,
• սոխ՝ 2 գլուխ,
• սխտոր՝ 2-3 պճեղ,
• ձավար՝ 1 թեյի գդալ,
• աղ, պղպեղ, աղացած դափնու տերեւ՝ ըստ ճաշակի,
• խոզի աղիքներ՝ 1մ։

Մաքրում ենք կարտոֆիլը և մանրացնում, օրինակ՝ բլենդերի միջոցով։ Բլենդերի մեջ կարող եք մանրացնել նաև սոխը։ Կարտոֆիլն ու սոխը խառնում ենք, որը թույլ չի տա առաջինը մգանա։

600x400

«Երշիկի» լցոնը կարող է տարբեր լինել, մենք առաջարկում ենք այն պատրաստել մինչև ոսկեգույն տապակած խոզի ճարպով ու սխտորով: Եթե ցանկանում եք պասային երշիկ պատրաստել, ապա կարող եք լցոնը տապակած սոխով, սունկով և այլ բանջարեղենով։

Ստացված լցոնի վրա ավելացնում ենք աղ, պղպեղ և ցանկացած համեմունք՝ ըստ ճաշակի։ Բացի այդ, բաղադրիչները շաղկապելու համար «լցոնին» ավելացնում ենք մի քիչ ձավար կամ պաքսիմատ։ Եթե վստահ չեք, որ միջուկը լավ «կկպնի», կարող եք ձու ավելացնել։ Ամենը լավ խառնում ենք։

600x400

Այժմ վերցնում ենք պատրաստի աղիքները եւ լցոնում։ Կապում ենք երկու կողմերից: Երշիկի մակերեսին ատամ մաքրիչով ծակեր ենք անում, որպեսզի եփելու ժամանակ աղիքները չպայթեն։

600x400

Երշիկները դնում ենք նախապես յուղով պատված տարրայի վրա և եփում 180-200 աստիճան լավ տաքացրած ջեռոցի մեջ։ Երշիկները պատրաստ կլինեն, երբ դրսից կարմրեն ու ոսկեգույն դառնան, դա կտևի 40-60 րոպե։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4686 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 990 անգամ
30.06.2025
Դիտվել է 961 անգամ
02.07.2025
Դիտվել է 346 անգամ
03.07.2025
Դիտվել է 280 անգամ
04.07.2025
Դիտվել է 251 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster